Ահուրամազդա
From Wikipedia
Զրադաշտականության գերագույն աստվածը: Ըստ առասպելաբանության ստեղծել է երկինքը, երկիրը և մարդուն: Բարու և չարի պայքարի վերաբերյալ պատկերացումների զարգացման հետ կապված` Ահուրամազդան դիտվել է իբրև բարի սկզբունքի մարմնավորում, բարի աստված, որը մշտական պայքարի մեջ է չար աստծո` Ահրիմանի հետ: Հայերի մեջ հայտնի է եղել Որմիզդ անունով` Ահուրամազդաի անվան պահլավական Հորմիզդ, Օրմիզդ ձևերից, նոր պարսկերենում` Հորմոզ: Ահուրամազդա անունից է ծագում հայկական Արամազդ աստծո անունը: