Արմեն Աշոտյան
From Wikipedia
Արմեն Աշոտյան | |
![]() ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ |
|
Ծննդյան օր՝ | հուլիս 25, 1975թ. |
Ծննդավայր՝ | ![]() |
Արմեն Գևորգի Աշոտյանը, (ծնված հուլիս 25, 1975թ., Երևան) հայ քաղաքական և հասարակական գործիչ է, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ.
Contents |
[խմբագրել] Կրթությունը
- 1992թ. ավարտել է Երևանի թիվ 45 միջնակարգ (ռուսական) դպրոցը:
- 1998թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:
- 1999-2000 թ. սովորել է AIX MARSEILLE II համալսարանում (Ֆրանսիա)
- 2000թ. ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «դատական բժշկություն» մասնագիտությամբ:
- 2001թ. ավարտել է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնի ասպիրանտուրան:
- 2002թ. ավարտել է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտուրան: 2003-2006թթ. աշխատել է կենսաքիմայի ամբիոնում որպես ասիստենտ, 2006-ից սկսած` որպես դոցենտ:
- 2005թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:
[խմբագրել] Հասարակական գործունեությունը
Դպրոցական տարիներից սկսած Ա. Աշոտյանն աչքի է ընկել աշխատասիրությամբ, կազմակերպչական ունակություններով և լիդերի հատկանիշներով: 1996թ. նա դարձել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի (ՈՒԽ) անդամ, 1997թ.` ՈՒԽ ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ` մեծապես նպաստելով հանձնաժողովի աշխատանքների աշխուժացմանն ու աշխատանքային ծրագրերի արդյունավետ իրականացմանը: 1998թ. ընտրվել է ուսանողական խորհրդարանի փոխնախագահ, իսկ 1999թ.` նախագահ` ղեկավարելով այն մինչ 2004թ.: 2002-2005 թթ. աշխատել է որպես ուսանողության հետ աշխատանքների գծով ԵՊԲՀ ռեկտորի օգնական: 2005թ. սկսած հանդիսանում է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական: Վայելելով բուհի ադմինիստրացիայի և ուսանողության հարգանքը, վարելով հմուտ կադրային քաղաքականություն երիտասարդության շրջանում և անմիջականորեն վերահսկելով խորհրդարանի բոլոր ենթակառույցների գործունեությունը` Աշոտյանը կարողացավ ուսանողական խորհրդարանը դարձնել կազմակերպվածության խիստ բարձր մակարդակով ուսանողական ինքնակառավարման հզոր մարմին, իր տեսակի մեջ առաջին հաջողված կառույցը Հայաստանի երրորդ հանրապետության օրոք:
[խմբագրել] Քաղաքական գործունեությունը
2002 թ. ի վեր Ա. Աշոտյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ: 2003-2005թ. նա եղել է ՀՀԿ երիտասարարդական կազմակերպության նախագահ: 2005 թ. ՀՀ Ազգային Ժողովի երրորդ գումարման պատգամավոր է, Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ պատգամավորական խմբակցության անդամ: 2005 թ. ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:
[խմբագրել] Ստեղծագործական գործունեությունը
Ա. Աշոտյանը ԵՊԲՀ ուսանողական խորհդարանում նախագահության տարիներին միշտ իր վրա էր վերցնում մշակութային միջոցառումների գլխավոր ռեժիսորի դերը, մասնակցում սցենարների ստեղծմանն ու պարային համարների բեմադրմանը: 2004թ. լույս տեսավ Աշոտյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն:
[խմբագրել] Այլ տվյալներ
- բժշկական գիտությունների թեկնածու է, ունի երկու տասնյակ գիտական աշխատանքներ
- ամուսնացած է բժշկուհի-ներզատաբան, ԵՊԲՀ ՈՒԽ բուժական ֆակուլտետի և լրատվության հանձնաժողովի նախկին նախագահ Լուսինե Նավասարդյանի հետ, ունի մեկ որդի
- ընկերներից շատերը ԵՊԲՀ շրջանավարտներ են կամ տարբեր ուսանողական ինքնակառավարման մարմինների նախկին ղեկավար անդամներ
- ազատ խոսում է ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով
- սիրում է 80-ականների դիսկո, ֆրանսիական և վրացական երաժշտություն, ջազ
[խմբագրել] Քննադատությունը
- Քաղաքական շրջանակներում Ա. Աշոտյանին քննադատում են էմոցիոնալ ելույթների և ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար:
- Շատերը Աշոտյանին համարում են ուսանողական ինքնակառավարման մարմինների քաղաքականացման գործընթացի գլխավոր իրագործողներից մեկը. ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանում և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում Աշոտյանի նախագահության տարիներին ԵՊԲՀ և այլ բուհերի ուսանողական խորհդարանների մեծ թվով անդամներ սկսեցին զանգվածաբար համալրել ՀՀԿ շարքերը, ինչի արդյունքում այդ կառույցները վերածվեցին իշխող կուսակցության ձեռքում հլու լծակների: