Արփի լիճ
From Wikipedia
Արփի լիճ - Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող լճերից է։ Սևանա լճից հետո հանրապետության ամենախոշոր ջրավազանն է։ Այն գտնվում է Աշոցքի սարահարթում, 2020 մ բարձրության վրա։ Նրա հայելին զբաղեցնում է ավելի քան 20 քկմ մակերես, ջրի ծավալը 105 մլն խմ է։ Սնվում է աղբյուրներից և գետակներից։ Ձմռանը սառցակալում է։ Լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը։ Ջրերը օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Այստեղ բազմանում են ծածան և խրամուլ ձկնատեսակները։
Արփի լիճն իր ներկայիս վիճակով մարդու միջամտության արդյունք է։ Ախուրյան գետի հունում, լճի ելքի մոտ կառուցված 10 մ բարձրության ջրապատնեշի շնորհիվ, բարձրացել է լճի մակարդակը և ավելացել կուտակվող ջրի քանակը։ Դա կարգավորում է Ախուրյան գետի հոսքը և հնարավորություն է ստեղծում ավելի շատ ջուր տրամադրել ոռոգման համար։