Գեղամ Սարյան
From Wikipedia
ՍԱՐՈՅԱՆ Գեղամ (Բաղդասարյան Գեղամ Բաղդասարի,25.12.1902,Թավրիզ–14.11.1976,Երևան), հայ խորհրդային բանաստեղծ։ ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ։ 1920–ին ավարտել է Թավրիզի Կենտրոնական թեմական միջնականրգ դպրոցը։ 1922–ից հաստատվել է Հայաստանում, ուսուցչություն արել Գյումրիում։1927-28–ին աշխատել է «Ավանգարդ»,«Մաճկալ»,1928-31–ին՝ «Բանվոր» թերթերում,1934-35–ին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրում. այնուհետև զբաղվել է բացառապես ստեղծագործական աշխատանքով։ Դասական քնարերգության ավանդներով սնված պատանի Սարյանը գրել է տխրահույզ, ներհուն երգեր («Օ՛, ես դեռ մանկուց...»,«Ծխախոտս»,«Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մուրջ...» ևն)։ Տպագրվել է 1919-ից։ 1925–ին լույս է տեսել Սարյանի առաջին գիրքը՝ «Շիրակի հարսանիքը», 1930–ին՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երկիր խորհրդային»։Այնուհետև հրատարակվել են Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները՝ «Երկաթե ոտնաձայներ»(1933), «Միջօրե»(1935), «Գյուլնարա»(1935),«Բանաստեղծություններ»(1940),«Բալլադներ»(1944), «Հատընտիր»(1951), «Քրիզանպեմ»(1968, ՀԽՍՀ պետական մրցանակ)։ Լույս են տեսել նաև «Պատմվածքներ»(1928) ժողովածուն, «Օտար մարդը»(1929) վիպակը, «Երեք երգ»(1936), «Գրիգոր Դերեն»(1967) դրամատիկական պոեմները, «Հրաշալի սերունդ»(1950) չափածո վեպը և թատերգություններ։ Սարյանը միշտ հավատարիմ է մնացել քնարերգուի իր խառնվածքին ու ոճին. ջերմ, անմիջակա, մտերմիկ, երբեմն պայծառ տխրությամբհամակված նրա երգերը հայրենիքը, սերը, ստեղծարար աշխատանքը, մարդը գովերգող ձոներ են։ Հույզի և խոհի, քնարական նուրբ խոսքի և քաղաքացիական բուռն պաթոսի ներդաշնակությամբ, թեմատիկ բազմազանությամբ, կենսական հագեցվածությամբ, գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպությամբ են հատկանշվում Սարյանի բալլադները, պոեմները, չափածո դրամաներն ու ավանդազրույցները, որոնցում պատկերվել են քաղաքացիական կռիվները և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը («Բալլադ սիրո և հերոսության մասին», «Լուսանկարը»), հայ ժողովրդի պատմական ճակատագրին ու հայության ազգային–հայրենասիրական ոգորումները(«Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը»)։ Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգային ր հոգևոր զարթոնքի թեմաներով Սարյանի բալլադները(«Գյուլխանդա, «Գյուլնարա, «Իրանի»)։ Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ Գրել է նաև մանուկների համար։ Հայերեն է թարգմանել Ա.Պուշկինի, Մ.Լերմոնտովի, Հ.Հայներ, Ի.Ճավճավաձեի, Ի.Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաև Մ.Տվենի «Հեկլբերի Ֆիննի արկածները»։ Սարյանի երկերը առանձին գրքով հրատարակվել են շատ ժողովրդների լեզուներով։