Գիտությունների ակադեմիա
From Wikipedia
Contents |
[խմբագրել] Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Հայաստանի գիտությունների ակադեմիան – 1993 թվականից Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 25-ին. 1935 թվականից գործող Խորհրդային սոցիալիստական Հանրապետությունների Միության հայկական մասնաճյուղի (ԱՐՄՖԱՆ) հիման վրա: Հայստանի գիտությունների ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը և նախագահը էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993թթ. ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը: 1993 թ.-ից առ այսօր ՀՀ ԳԱԱ նախագահն է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: (Հայաստանի ԳԱ նախագահը հիմա Ռադիկ Մարտիրոսեանն է. 19–ը փետրւարի, 2007թ. ) ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին և ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների և ձառնակրությունների աշխատողներին:
ԳԱԱ կազմակերպում և իրականցնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:
ԳԱԱ Ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է, լրացուցիչ աղբյւոր են պետական և մասնավոր հիմնադրամներից հատկացվող միջոցները, ինչպես նաև հանրապետության և այլ պետությունների պատվիրատուների հետ կնքված պայմանագրերից ստացվող գումարները:
[խմբագրել] ՀՀ ԳԱԱ Կառուցվածքը
ՀՀ ԳԱԱ, որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների և կառավարման մարմնի` նախագահության միասնությունն է : ՀՀ ԳԱԱ միավորում է 50-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ , ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի ըստ գիտության բնագավառների, գիտությունների երեք բաժանմունքներ`
- Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, որի կազմում ընդգրկված են 15 գիտական կազմակերպություն
- Բնական գիտությունների` 16 գիտական կազմակերպություն
- Հումանիտար գիտությունների` 10 գիտական կազմակերպություն
Որոշ ինստիտուտներ ունեն փարձարարական գործարաններ, փարձակայաններ, հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, բուսաբանական այգիներ և այլն:
Նախագահությանն առընթեր գործում են հիմնակազմ գիտական գրադարանը, Գիտական տեղեկատվության կենտրոնը, Միջազգային գիտակրթական կենտրոնը, “Գիտություն” հրատարակչական- արտադրական միավորումը, տպարանը, ինչպես նար օժանդակ ծառայություններ:
ՀՀ ԱԱ նախագահությանն առընթեր գործում են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ /գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, Սևանա լՃի պահպանության փորձագիտական հանձնաժողով/, իսկ գիտությունների բաժանմունքներում, ըստ գիտական ուղղությունների գիտական խորհուրդներ:
[խմբագրել] Կառավարման համակարգը
ՀՀ ԳԱԱ կառավարման բարձրագույն մարմինը ակադեմիայի ընդհանուր ժողովն է, որն ընդգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին և գիտական կազմակերպությունների տնօրեններին: Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱ կառավարման կոլեգիալ մարմինը ԱԱ նախագահությունն է, բախկացած 19 անդամներից, իսկ նախագահության նիստերի միջև ընկած ժամանակահատվածում` նախագահության բյուրոն:
ՀՀԳԱԱ գիտությունների բաժանմունքների կոլեգիալ ղեկավար մարմիններն են բաժանմունքի ընդհանուր ժողովը և բաժանմունքի բյուրոն: ՀՀ ԳԱԱ նախագահը, փոխնախագահները` ակադեմիկոս- քարտուղարները իրականցնում են ԳԱԱ գործունեության ընհանուր և օպերատիվ ղեկավարումը:
[խմբագրել] ՀՀ ԳԱԱ անձնակազմը
Ակադեմիայի աշխատակիցների ընդհանուր թիվը 4500-ից ավելին է: այդ թվում 99 ակադեմիկոս, 20 թղթակից անդամ, 335 գիտության դոկտոր, 1156 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են նաև 3 պատվավոր անդամ, 24 արտասահմանյան անդամ և 24 պատվավոր դոկտոր: ՀՀ ԱԱ անդամների ընտրությունն անց է կացվում որպես կանոն, ոչ ուշ քան 3 տարին մեկ անգամ, ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովում:
[խմբագրել] Միջազգային գիտական համագործակցություն
ՀՀ ԳԱԱ գիտական համագործակցության պայմանագրեր ունի` Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Թուրքմենիստանի, Հունգարիայի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի Թագավորական Ընկերության հետ:
Համակարգի գիտահետազոտական ինստիտուները գիտական համագործակցության լայն կապեր ունեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նեդեռլանդների, Իզրաելի, Պարսկաստանի, Կիպրոսի, Մեքսիկայի և այլ երկրներին գիտական կենտրոնների հետ: ՀՀ ԳԱԱ գիտնականները մասնակցում են միջազգային մի շարք հիմնադրամների և այլ կազմակերպությունների գիտական ծրագրերին:
[խմբագրել] Հրատարակչական գործունեությունը
ՀԱԱ հրատարակում է 13 գիտական ամսագրեր.
- ՀՀ ԳԱԱ զեկույցներ
- ՀՀ ԳԱԱ տեղեկագիր գիտություններ Երկրի մասին
- ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա
- ՀՀ ԳԱԱ տեղեկագիր, Մեխանիկա
- ՀՀ ԳԱԱ տեղեկագիր, ֆիզիկա
- ՀՀ ԳԱԱ տեղեկագիր տիխնիկական գիտություններ
- Հայաստանի քիմիական հանդես
- Հայստանի կենսաբանական հանդես
- Հայաստանի բժշկագիտական հանդես
- Պատմաբանասիրական հանդես
- Լրաբեր հասարակական գիտությունների
- Աստղաֆիզիկա
- Նեյրոքիմիա