Գյումրի
From Wikipedia
![]() Գյումրիի զինանշան |
|
Քարտեզ | |
![]() դիրքը Հայաստանում |
|
Կառավարություն | |
Մարզ | Շիրակի մարզ |
---|---|
Քաղաքապետ | Վարդան Ղուկասյան |
Վիճակագրություն | |
Տարածք | կմ² |
Բարձրություն | 1500 մ |
Բնակչություն - (2006) - խտություն |
206.000 |
Սայթ: www.gyumri.am |
Գյումրի - Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է, որն գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում`Շիրակի մարզում: Գյումրին ունի մոտավորապես 200.000 բնակիչ: Նախկինում Գյումրին եղել է արհեստավորների քաղաք, որն իր հետք է թողել մինչ այսօր, ճիշտ է այսoր քաղաքը շատ է փոխվել ժամանակի և սարսափելի երկրաշարժի հետևանքով: Գյումրին ավանդապահ քաղաք է, այն նախկինում անվանել են Գյումրի կամ համաձայն որոշ աղբյուրների Գյումնիաս, Աեքսանրապոլ, հետո Կումայրի , Լենինական իսկ անկախությունից հետո կրկին վերանվանվել է Գյումրի: 1988-ի երկրաշարժը ավերել է Գյումրու 70%-ը մեծ զոհեր պատճառելով, մինչև այսօր էլ կան կիսակառույց, ավերված շենքեր և բնակարաններ:
[խմբագրել] Աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները
Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է Գյումրին գտնվում է Երևանից 126 կիլոմետր տարածության վրա, Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին: Ազգաբնակչության թիվը ըստ 2004-2005թթ. մոտ 135-200 հազ. մարդ է , տարածքը` 3626 հեկտար: Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունր կազմում է մոտ 35, իսկ լայնությունը` 25 կիլոմետր, որը սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբխային զանգբածի հյուսիսային և արևմտյան լեռներին և նախալեռներին: Քաղաքն ունի աշխարագրական հարմար դիրք, որը ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով: Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ. հզորության նստվածքներով: Ուղիղ գծով Գյումրիից Սև ծով 196, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա 2760 կիլոմետր է: Գյումրու օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճուն են ակացիան, թխկենին, հացենին և այլ ծառատեսակներ: Քաղաքը տարեկան ստանում է մոտ 2500 ժամ արեգակնային լույս և ջերմություն: Մեծ է հորդաբուխ աղբյուրների քանակը, որոնք միասին մեկ վարկյանում տալիս են 1200 լիտր ջուր: Քաղաքի մոտով հոսում է հանրապետության ջրաշատ գետերից մեկը` Ախուրյանը: Շրջակայքը հարուստ է շինանյութերով, տուֆով, բազալտով, կավով, ինչպես նաև սևահողային դաշտերով: Ընդհանուր առմամբ այստեղ կլիման ցամաքային է: Ձմեռը երբեմն ուժեղ սառնամանիքներ են լինում: Օդի նվազագույն ջերմաստիճանը զրոյից իջնում է մինչև 41 աստիճան: Ամռանը համեմատաբար շոգ է, սնդկի սյունը հասնում է մինչև 36 աստիճանի, տարեկան տեղումները միջին հաշվով կազմում են 500մմ, գտնվում է 8-9 բալային սեյսմիկ գոտում:
[խմբագրել] Մշակույթ
Գյումրիի քաղաքի թատրոնում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան։