Գրող
From Wikipedia
Գրող, Հոգեառ՝ հայ աւանդական հավատքում ոգի, որը գրի է առնում մարդու արարաքները կյանքի ընթացքում: Ըստ այդ արարքների էլ պարզ է լինում, թե որքանով է մարդը մաքուր պահել իր արեւը:
Քրիսնոեական ժամանակաշրջանում Գրողին սխալմամբ սկսել են պատկերացնել որպես քրիստոնեական մի ոգու, որը արդեն ոչ թե մարդու կենաց արարքներն է գրի առնում, այլ նախատեսում է ամեն մարդու բախտը և գրում է այն մարդկանց ճակատներին: Այսուհետ Գրողին նաև վերագրում էին այլ քրիստոնեական պատկերացումներ, օրինակ՝ Աստծո դատի ժամանակ մեղադրողի դերը:
Վերջապես, Գրողին սկսել էին պատկերացնել նաև որպես չար ոգու, նույնացնելով սատանային (այսուհանդերձ էլ «գրողի ծոց» անեծքը, որը ի սկզբանե ուղղակի նշանակում էր մահ, մահանալ), որը ի սկզբանե ամենեվին էլ բնորոշ չէր Գրող Հոգեառին կամ ընդհանրապես հայոց ավանդական հավատքին:
Հեղինակ՝ Վրեժ Աթաբեկյան
Հոդվածը հրապարակված է հեղինակի համաձայնությամբ:
Grogh