Դանիելյան նշագրեր
From Wikipedia
4-րդ դարի վերջին կամ 5-րդ դարի սկզբներին ոմն Դանիել եպիսկոպոսի կողմից հայտնաբերված հին հայկական գրեր (ըստ առանձին գիտական մեկնաբանությունների դրանք չեն եղել հայկական, այլ փոխառված որեւէ այլ լեզվից). 404 թվականին Կոնստանդնուպոլսից աքսորված Հովհան Ոսկեբերան արքեպիսկոպոսի շուրջ ստեղծված անհանգստությունների պատճառով պարսից արքայի հրամանով Միջագետք մեկնած հայոց Վռամշապուհ արքան առաջին անգամ տեղեկանում է այդ գրերի առկայության մասին: Վերջինիս Հայաստան վերադառնալուց հետո Մեսրոպ Մաշտոցի եւ Սական Պարթեւի հորդորով այդ գրերը բերվում են Հայաստան - հավանաբար նույն 404 թվականին ընթացքում: Կարճ ժամանակ անց դուրս են գալիս գործածությունից, հնչյունական տեսակետից անկատար լինելու պատճառով: