Կարեն Ղարսլյան
From Wikipedia
[խմբագրել] Կենսագրությունն ու ստեղծագործությունը
Կարեն Ղարսլյանը հայ ժամանակակից բանաստեղծ և վիպասան է: Ծնվել է 1979 թ. հունիսի 30-ին Երևանում: 1996-2001 թթ. սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ռոմանագէրմանական ֆակուլտետում: 2004 թ. ավարտել է սույն համալսարանի ասպիրանտուրայի արտասահմանյան գրականություն բաժինն ու «Լորենս Ստեռնի «Տրիստրամ Շենդի» և Ջեյմս Ջոյսի «Ֆինեգանի հոգեհացը» վեպերի համեմատական պոետիկան. ինտերտեքստուալ հարաբերություններ» ատենախոսության համար ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:
Գրական գործունեությունը Կարեն Ղարսլյանը սկսել է 1998 թ.: Նրա ստեղծագործությունները 2000 թ.-ից ի վեր հրատարակվել են Հայաստանի տարբեր պարբերականներում՝ «Գարուն» [1], «Հորիզոն», «Գրական թերթ», «Բնագիր» [2] և «Ինքնագիր» [3]՝ այժմ փակված «Բնագիր» հանդեսի իրավահաջորդը:
2003 թ. մայիսին լույս տեսավ Ղարսլյանի «X կադր/վայրկյան» գիրքը որպես «Բնագիր» հանդեսի 4-րդ համարը, որում տեղ էին գտել բացառապես իր ստեղծագործությունները («X կադր/վայրկյան» մինիմալիստական վեպը, «Անձնադրվագներ» պատմվածաշարը, երկու բանաստեղծություն «Խոռոչներ» էրոտիկ բանաստեղծություննէրի շարքից, «New York» արձակ բանաստեղծությունը (անգլերենով), «Նացիստ» և «Պոետի կարդիոգրամման» պոեմները)[4]: Ներառված որոշ ստեղծագործություններում առկա ոչ նորմատիվ բառապաշարի ու երբեմնակի բաց սեռական նկարագրությունների պատճառով Ղարսլյանի «X կադր/վայրկյան» գիրքը հակասական արձագանքներ առաջացրեց հասարակության շրջանակներում: Արդյունքում երևանյան որոշ գրախանութներ գիրքը հանեցին վաճառքից [5]: Տարեվերջում Հայաստանի Հանրային հեռուստատեսության կողմից «X կադր/վայրկյան» գրքի համար Կարեն Ղարսլյանը ճանաչվեց տարվա սկանդալային գրող:
Նրա «Password» վեպը 2004 թ. մայիսին Նորար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ [6]) կազմակերպած Երիտասարդ արվեստագետների մրցանակաբաշխությունում արժանացել է գլխավոր մրցանակի: Հեղինակի այս վեպը մոտ ժամանակներում լույս կտեսնի Երևանում:
Ներկայում Կարեն Ղարսլյանը բնակվում է Լոս Անջելեսում:
(Առավել ամփոփ տեղեկությունների համար այցելեք http://www.karenkarslyan.com)