Հնարամիտ մեխանիզմներ
From Wikipedia
Շարժվող մասերն էական դեր են խաղում անգամ էլեկտրոնիկայի դարում: Անհատական համակարգիչն ունի մի քանի շարժիչ: Տպիչն ունի ավելի շատ շարժիչներ, ինչպես նաև խելացի մեխանիզմներ, որոնք թուղթը մատուցում և պատկերներ են տպում: էլեկտրոնային ժամացույցներն ունեն սլաքները կառավարող արգելանիվներ՝ ատամնանիվներ, որոնք պտտվում են իրար հետևից՝ ատամ առ ատամ: Կարծիք կա, թե անիվն առաջին հայտնագործված մեխանիզմն է, սակայն լծակներն ու սեպերը շատ ավելի հին պատմություն ունեն: Բոլոր մեխանիզմները կառուցված են ընդամենը մի քանի տեսակի մասերից, որոնք վախանցում կամ պահեստավորում են էներգիան ու տեղեկությունները, առաջացնում սահուն շարժում կամ ուղղորդված տեղաշարժ: Էներգիան կարելի է փոխանցել՝ օգտվելով լծակների, ճախարակների և ատամնանիվների մեխանիկական հնարավորություններից, որոնք ի վիճակի են փոքր ուժը փոխարկելու մեծ ուժի՝ արագ շարժումը վերածելով դանդաղ շարժման:
Contents |
[խմբագրել] ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՎ «ԻՋՆՈՂ» ՏԻԿՆԻԿ
Մարդը մեխանիզմների ուժային էներգիային պարտադրում է կատարելու իր կամքը: Աստիճանները հնարավորություն են տալիս տիկնիկին ազատվելու էներգիայից կառավարելի փոքր բաժիններով: Այս խաղալիքն էներգիայի ամեն մի պոռթկումը զվարճալի շարժման է վերածում, երբ տիկնիկն իջնում է աստիճաններով: Տիկնիկը շարժվում է մարդու նման, քանի որ, մարդու կմախքի պես, տիկնիկի մասերը ևս կազմված են կապակցված լծակներից:
[խմբագրել] ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԱԵԽԱՆԻԶՄԸ
Բարդ մեխանիզմներ ստեղծող առաջին գյուտարարներն ու արհեստավորները եղել են ժամագործները: Իտալացի աստղագետ Գալիլեո Գալիլեյի (1564-1642) մտահղացման հիմնան վրա ստեղծված ճոճանակավոր ժամացույցը ճոճանակի ամեն մի շարժումը վերածում էր սլաքների կանոնավոր պտույտի:
[խմբագրել] ՊԱՐԱՆ ԵՎ ՃԱԽԱՐԱԿ
Ուժը հրելու կամ ձգելու թափն է, իսկ հզորությունը հավասար է ուժի և արագության արտադրյալին, որով չափվում է աշխատանքի կատարման արագությունը: Մարդն ի վիճակի չէ բազմապատկելու իր հզորությունը, սակայն կարող է մեծացնել բեռի վրա գործադրվող ուժը՝ շարժման արագությունը փոքրացնելով: ճախարակն այդ եղանակի ապացույցն է: Պարանը վար ձգելիս բեռը բարձրանում է վեր: Մեկ ճախարակով պարանը վար ձգելիս բեռը բարձրանում է որոշակի արագությամբ և ուժով: Մինչդեռ երկու ճախարակների գործադրումը, երկու անգամ փոքրացնելով բեռի շարժման արագությունը, կրկնապատկում է վերամբարձ ուժը:
[խմբագրել] ԻՆՉՊԵՍ է ԱՇԽԱՏՈՒՄ ՃԱԽԱՐԱԿԸ
Բեռը մեկ ճախարակով շարժվում է այն արագությամբ, ինչ արագությամբ ձգում են պարանը: Երկու ճախարակի գործադրման դեպքում բեռի շարժման արագությունը երկու անգամ նվազում է պարանի ձգման արագությունից: Քանի որ ուժը հավասար է հզորության և արագության քանորդին, ապա բեռի վրա ազդող ուժը կրկնապատկվում է:
[խմբագրել] ԻնՔՆԱԹԻՌԻ ՇԱՍՍԻՆ
Վայրէջք կատարելիս ինքնաթիռը պետք է կարճ ժամանակում մեծ քանակությամբ էներգիա կորցնի: Այդ խնդիրը կատարում է ինքնաթիռի շասսին, ապահովելով օդանավի անվտանգությունը: Նախ, մեխանիկական կամ հեղուկային զսպանակները սեղմվելով` արագորեն կլանում են էներգիան: Երբ զսպանակը թուլանում է, էներգիայի մի մասը նորից արձակվում է, բայց այս անգամ
արդեն դանդաղորեն՝ կառավարվելով խլացուցիչով, որն էներգիայի երկրորդ կլանիչն է: էներգիան իսպառ կլանում են օդանավի անվադողերը՝ թռիչքուղու վրա վազքի ընթացքում տաքանալով:
[խմբագրել] ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԿԻՉ ԱՏԱՄՆԱՆԻՎՆԵՐ
Ինչպես և ճախարակը, հեծանվի ատամնանիվներն ու շղթան նույնպես արագությունը փոխարկում են ուժի՝ հնարավորություն ընձեռելով հեծանվորդին ոտնակները պտտել հեշտությամբ՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն: Փոխարկիչ մեխանիզմը ոտնակներին միացված ատամնանիվները շղթայով կապում Է հետևի անիվի տարբեր չափի ատամնանիվներից մեկին: Սարն ի վեր ընթանալիս ընտրում են առջևի փոքր և հետևի մեծ ատամնանիվները՝ հեծանվորդից պահանջվող հրման ուժը փոքրացնելու համար: Հարթ վայրում գործում են առջևի մեծ և հետևի փոքր ատամնանիվները՝ հեծանվորդին ազատելով ոտնակներն արագ պտտելու անհրաժեշտությունից: