Հովհաննես Հովհաննիսյան
From Wikipedia
ՀԱՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հովհաննես Մկրտչի (14.4.1864, Վղարշապատ(այժմ՝Էջմիածին)–29.9.1929, Երևան), հայ բանաստեղծ։ Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում, ապա՝ Երևանի պրոգիմնազիայում։ 1877–ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի III դասարանը, 1884–ին՝ համալսարանի պատմա–լեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888–ին։ 1889–ին ճանապարհորդել է Եվրոպոյում (Կ.Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։ 1912–ին կարճ ժամանակով աշխատել է Բաքվում։ Բաքվի կոմունայի օրերին(1918) եղել է նրա լուսաբաժնի վարիչը։ 1883-ին «Աղբյուր»–ում լույս է տեսել Հովհաննիսյանի առաջին բանաստեղծությունը։ 1887–ին հրատարակվեց «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը ճանաչում բերեց հեղինակին։ 1908 և 1912–ին լույս տեսած ժողովածուներն ամրապնդեցին նրա տեղը հայ պոեզիայի պատմության մեջ։ Հովհաննիսյանը ստեղծեց արևելահայ բանաստեղծական նոր դպրոց, որի ներկայացուցիչները դարձան Հ.Թումանյանը, Ա.Իսականյանը։ Հովհաննիսյանի պոեզիան հագեցած է բնության սիրով, ռոմանտիկական մեղմությամբ ու քնարականությամբ («Ա՜խ, տվեք ինձ քաղցր մի քուն», 1884)։ Սիրային բանաստեղծությունները («Իզուր է, հոգիս, իզուր, իմ հրեշտակ», 1885, «Կուզեի լինել կարկաչուն վտակ», 1888) աչքի են ընկնում մարդու և բնության կապի ներդաշնակությամբ։ Նրա պոեզիզն դեմոկրատական է, ժողովրդային։ Նա ընդգծել է իր սերը ճնշվածների ու հարստահարվածների նկատմամբ, պատկերել ժողովրդի ցավերն ու մտահոգությունները («Երկու ճանապարհ», «Մնաք բարով, արև, գարուն», «Աշուղ»)։ Հայ պոեզիայում Հովհաննիսյանը աեաջինն է, որ ռեալիստական ճշմարտացիությամբ ներկայացրել է գյուղական կյանքի ներքին հակասությունները («Գյուղի ժամը», «Հատիկ»)։ Հովհաննիսյանը մեծ հայրենասեր է։ Այդ սերը սկզբում ռոմանտիկական էր («Տեսել ես արդյոք այն բլուրները»,1880)։ Հետագայում նա գրեց «Մայրս», «Տղմուտ», «Նոր գարուն» ռեալիստական գործերը, որոնք արտահայտում էին հայ ժողովրդի կրած տառապանքները։ Բանաստեղծը, խորանալով հայոց պատմության և ժողովրդական զրույցների մեջ, ստեղծել է գործեր, որոնցով ոգևորել է ժամանակիցներին։ «Սյունյաց իշխանը»(1887) պատմահոգեբանական պոեմում Հովհաննիսյանը նորովի է մոտեգել հայոց պատմության որոշ հարցերի, մասնավորապես Վասակ Սյունու դերի լուսաբանմանը։ Նա անհաշտ է եղել չարի հանդեպ, տենչացել է լավն ու բարին («Արտավազդ», «Վահագնի ծնունդը», «Լուսավորչի կանթեղը»)։ Հոնհաննիսյանը դնգրից թարգմանել է եվրոպական ր ռուս գրականության դասականների՝ Հոմերոսի, Գյութեի, Շիլլերի, Հյուգոյի, Պուշկինի, Լերմոնտովի, Նեկրասովի, Հայների, Ուլանդի երկերը։ Նա բյուրեղային պարզության հասցրեց հայ նոր պոեզիան, հարստացրեց հայ գրական լեզուն։ 1913–ին նշվեց բանաստեղծի գրական գործունեության 25–ամյակը, իսկ 1965–ին պետականորեն տոնվեց Հովհաննիսյանի ծննդյան 100–ամյակը։