Մատենադարանի ձեռագրերը իրավագիտության մասին
From Wikipedia
Հայ մատենագրությունը հարուստ է աշխարհիկ և եկեղեցական իրավունքի հուշարձաններով, որոնցով կանոնակարգվել է միջնադարյան Հայաստանի եկեղեցաքաղաքական կյանքը: Այս հուշարձանների մի մասը թարգմանվել է հարևան քրիստոնյա ժողովուրդների մատենագրություններից, հարմարեցվել է հայկական իրավական հուշարձանների հետ: Միջնադարյան իրավունքի հայկական հուշարձանների բնագրերը պահպանվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում և աշխարհի մի շարք ձեռագրատներում (Վենետիկի գրադարանում Ս. Ղազարի գրադարանում, Վիեննայի գրադարանում Մխիթարյանգրադարանում, Երուսաղեմի գրադարանում Ս. Հակոբի գրադարանում, Վատիկանի գրադարանում, Փարիզի ազգային գրադարանում, Բրիտանական թանգարանում, Բեռլինի կայսերական գրադարանում և այլուր): Դրանց մի մասի բնագրերը հրապարակված են, իսկ մյուսները` սպասում են իրենց ուսումնասիրողներին:
Հայ եկեղեցական իրավունքի հնագույն հուշարձաններից է Հովհաննես Օձնեցիու կազմած “Կանոնագիրքը” (728թ) որտեղ ի մի են բերված ինչպես տիեզերական եկեղեցու ժողովների և սուրբ հայրերի հեղինակած այնպես էլ հայոց եկեղեցու ներսում ստեղծած առանձին կանոնախմբեր: Այդ կանոնները կարգավորում են հասարակական փոխհարաբերությունները առանձին անհատների և եկեղեցական կազմակերպության միջև: Դրանք վերաբերում են ամուսնության և բորայականության, գողության և կաշառակերության, մարդկային արատների և հարբեցողության, հասարակա-տնտեսական կյանքի կարգավորման բազմազան խնդիրներին: Կանոնագրքի ուրույն խմբագրություններ են ստեղծվել 11-12 դարերում Գևորգ Երզնկացու կողմից և 14-րդ դարում Ազարիա Սասնեցիու նախաձեռնությամբ: Գյություն ունեն նաև առանձին ձեռագրական խմբեր, որոնք Կանոնագրքի ուսումնասիրության համար ունեն հատուկ նշանակություն: Կանոնագրքի հիման վրա քաղաքացիական օրենսդրական հուշարձանի ստեղծման առաջին փորձ կարելի է համարել Դավիթ Ալավկաորդի Գանձակեցիու “Կանոնական օրենսդրությունը” (12-ևդ դարի առաջին կես): Հայոց կանոնական և քաղաքացիական իրավունքի ուսումնասիրության բնագավառում ինքնուրույն նշանակություն են ձեռք բերել նաև Ներսես Շնորհալիու “Թուղթ Ընդհանրականը” (1165թ.) Հովհաննես Երզնկացիու “Խրատ հասարակաց քրիստոնեիցը” (13-րդ դար) և այլ նմանաբնույթ երկեր, որոնց նշանակալի մասը դեռևս հրապարակված չէ:
13-րդ դարի սկզբում Հյուսիսային Հայաստանում, Զաքարյան իշխանական տան հովանու ներքո ստեղծվում է Հայոց աշխարհիկ իրավունքի անդրանիկ ժողովածուն Մխիթար Գոշի “Դատաստանագիրքը”: Հատկապես կարևոր է այս հուշարձանի նախադրությունը, որտեղ հեղինակը քննարկում է իրավունքի տեսությանն ու պրակտի գործադրությանը վերաբերող հարցեր: Գիտությանը հայտնի է այս հուշարձանի երեք խմբագրություն, որոնցից յորաքանչյուրն ունեցել է գործավարման իր շրջանակները, ժամանակը և տարածքը: Այս հուշարձանի անմիջական ազդեցությամբ և հետևողությամբ է կազմել իր Դատաստանագիրքը 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի նշանավոր ռազմական և քաղաքական գործիչ Սմբատ Սպարապետը: Քաղաքացիական օրենսդրության հիշատակված հուշարձանները` դատաստանաագրքերը արտացոլում են միջնադարյան Հայաստանի և Կիլիկյան թագավորության հասարակական կյանքը, տնտեսակաև և ներքաղաքական փոխհարաբերությունները:
Գոշի Դատաստանագրքի ստեղծմանը զուգահեռ 11-րդ դարի վերջին Տարոնի արքեպիսկոպոս Ներսես Լամբրոնացիու ջանքերով, Կիլիկիայում հունարենից, ասորորենից և լատիներենից թարգմանվում են հռոմեական և բյուզանդական աշխարհիկ իրավունքի մի շարք հուշարձաններ. Էկլոգայի համառոտ տարբերակը, Ասորա- հռոմեական և մովսեսական օրենսգրքերը, զինվորական սահմանադրությունը, Բենեդիկտյանների վանական կարգի կանոնադրությունը և այլն: Հայոց մատենագրությունը օտար իրավունքի հուշարձաններով հարստացնելու այս աշխատանքը շարունակում է Սմբատ Սպարապետը, որը 12-րդ դարի 60-ական թվականներին հին ֆրանսերենից հայերեն է թարգմանում խաչակրաց արևելքի աշխարհիկ օրեսնդրական հուշարձաններից մեկը Անտիոքի Ասիզները, այն գիտական աշխարհին ծանոթ է միայն հայերեն թարգմանությամբ: Հիշատակված երկերի հայերեն տարբերակները հաճախ թույլ են տալիս վերականգնել մայր բնագրի եղծված իմաստները և հուշարձանի նախնական տեսքը: Թարգմանական այդ երկերը չափազանց ուշագրավ են նաև այն տեսանկյունից, որ դրանց հայերեն թարգմանիչների կողմից հարմարեցվել են հայկական միջավայրի կարիքներին, իսկ ժամանակի ընթացքում խմբագրվելով ավելի ու ավելի հասկանալի են դարձել հայ ընթերցողին: Հայկական վերջին թագավորության կործանումից հետո (1375թ.) բազմաթիվ հայկական գաղթավայրեր են ստեղծվում բուն Հայաստանի սահմաններից դուրս, որոնց կենցաղում կիրառվում են Հայոց իրավունքի հուշարձանները: Հայ բնակչությունը ինտեգրվելով այդ երկրներում (հատկապես` Վրաստան, Ղրիմ, Ուկրաինա, Լեհաստան, Ռուսաստան) հետամուտ էր իր օրենսգրքերը թարգմանված տեսնել այդ երկրների լեզուներով: Հայոց իրավունքի մի շարք հուշարձաններ դեռևս 13-14-րդ դարերում Ղրիմում թարգմանվում են հայատառ ղփչաղերեն (արևելագիտության մի ուրույն բնագավառ, որը դեռևս բավարար ուսումնասիրված չէ) : 1528թ. Հայոց իրավունքի ժողովածուն, որի հիմքում Մխիթար Գոշի Դատաստանագիրքն էր, Սիգիզմունդ Ա-ի հրամանով Լեհաստանում թարգմանվում է լատիներեն: Հայոց իրավունքի մեկ այլ ժողովածու 1676թ. մտնում է վրաց արքայազն Վախթանգի օրենքների ժողովածուի մեջ և այդ ճանապարհով, 15 դարի առաջին կեսին անցնում Ցարական Ռուսաստանի իրավական ակտերի համահավաք:
Բուրժուական հեղափոխությունների ազդեցության տակ, հնդկահայ հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանը 17 դարի վերջին ստեղծում է “Որոգայթ ճառաց” աշխատությունը, որը ինքնատիպ պետական սահամանադրություն է: Այն նախատեսում է թուրք-պարսակական լծից ազատագրվելիք Հայաստանում վերականգնել հայկական պետականությունը: Այստեղ իրար են միաձուլված Հայոց ավանդական իրավունքի նորմերը և բուրժուական նոր աշխարհայացողության տարրերը: Սահմանադրության մեջ նախատեսված կետերը վերաբերում են պետական շինարարության, քաղաքական , քրեական իրավունքի բնագավառներին կարգավորելով քաղաքացիների ազատության և իրավահավասարության հարցերը: Հայոց սահմանադրական իրավուընքի հետաքրքիր հաշուրձաններ են Ղրիմի պատերազմից հետո (1856թ.) Թուրքիայում քննարկվող հայկական ինքնավարության ծրագրային փաստաթղթերը: