New Immissions/Updates:
boundless - educate - edutalab - empatico - es-ebooks - es16 - fr16 - fsfiles - hesperian - solidaria - wikipediaforschools
- wikipediaforschoolses - wikipediaforschoolsfr - wikipediaforschoolspt - worldmap -

See also: Liber Liber - Libro Parlato - Liber Musica  - Manuzio -  Liber Liber ISO Files - Alphabetical Order - Multivolume ZIP Complete Archive - PDF Files - OGG Music Files -

PROJECT GUTENBERG HTML: Volume I - Volume II - Volume III - Volume IV - Volume V - Volume VI - Volume VII - Volume VIII - Volume IX

Ascolta ""Volevo solo fare un audiolibro"" su Spreaker.
CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Մատենադարանի պատմագիտական ձեռագրերը - Wikipedia

Մատենադարանի պատմագիտական ձեռագրերը

From Wikipedia

Պատմագիտություն Հայստանի և հարևան ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար կարևոր սկզբնաղբյուրներ են հայ պատմիչների աշխատությունները: Հայ պատմագրության անդրանիկ երկը, “Վարք Մաշտոցի” գրվել է 5-րդ դարի 40-ականներին, որը մեզ հասել է 13-14-րդ դարերում կատարված ընդօրինակությամբ: Մաշտոցի աշակերտ Կորյունի գրած այս երկում նկարագրվում է Մաշտոցի կյանքն ու գործունեությունը, տրվում է հայկական, վրացական և աղվանից գրերի ստեղծման պատմությունը (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1841) , ֆրանսերեն (1869), անգլերեն (1952), ռուսերեն (1962)):

Ագաթանգեղոսի (5-րդ դար) պատմության մեջ տրված է Հայաստանում հեթանոսական կրոնի դեմ մղված պայքարի և 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոնի ճանաչման պատմությունը, քրիստոնեության սկզբնական շրջանի պատմության ուսումնասիրման համար այս կարևոր սկզբնաղբյուրը զանազան խմբագրություններով հայտնի է եղել մի շարք հին լեզուներով (խմբագրություններից մի քանիսը և հայերեն բնագիրը նոր ժամանակներում թարգմանվել են իտալերեն (1843), շվեդերեն (1860) ֆրանսերեն (1867), անգլերեն (1976) և այլ լեզուներով): Ագաթանգեղոսի ժամանակակից Փավստոս Բուզանդի աշխատությունն ընդգրկում է 330-387թթ. պատմական ժամանակաշրջանը և արտացոլում է Հայաստանի հասարակական –քաղաքական պատմությունը: Այստեղ կարևոր տեղեկություններ կան հայ-հռոմեական և հայ-պարսկական հարաբերությունների մասին ինչպես և ուշագրավ տվյալներ Անդրկովկասի ժողովուրդների պատմության վերաբերյալ (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1879) , ֆրանսերեն (1867), ռուսերեն(1953)) : Մովսես Խորենացին (5-րդ դար) իր “Հայոց պատմության” մեջ առաջին անգամ ժամանակագրական կարգով տալիս է հայ ժողովրդի պատմությունը սկսած առասպելական ժամանակներից մինչև հինգերորդ դարը: Մովսես Խորենացին սերունդների կողմից իրավամբ Պատմահայր անունն է ստացել: Մատենադարանում պահվում են նրա “Հայոց պատմության” 31 ձեռագիր և մի քանի պատառիկ, որոնցից հնագույնը իններորդ դարից է: Հայաստանի պատմությունը գրելիս Խորենացին ձեռքի տակ ունեցել է հույն, ասորի հեղինակների երկեր, որոնցից քաղվածքներ է բերում և որոնցից մի քանիսը աշխարհին հայտնի են դարձել միայն Խորենացու գրքի միջոցով: “Հայոց պատմության” համար աղբյուր են հանդիասցել նաև հայկական բանահյուսությունը և ուրիշ ժողովուրդների ավանդական անցյալն ուսումնասիրելու համար: Բավական է ասել, որ իրանական բանահյուսության հանրահայտ հերոս Ռոստամի անվան ամենավաղ գրանցումը (ավելի վաղ, քան իրանական գրանցումները) պատկանում է Մովսես Խորենացուն: Ֆիրդուսուց մոտ 500 տարի առաջ Խորենացին գրանցել է Բիվրասպի Աժդահակի առասպելը:

Համաշխարհային նշանակություն ունեցող այս երկն արդեն ավելի քան երկու դար է ուսումնասիրվում է նաև օտար պատմաբանների և բանասերների կողմից: 1736 թ. այն թարգմանվել է լատիներեն և հայերեն բնագրի հետ միասին լույս է տեսել Լոնդոնում: Իսկ մինչ այդ նրա համառոտ բովանդակությունը շվեդ գիտնական Հենրիխ Բենները (1669-1732) տպագրել է Ստոկհոլմում: 18-րդ դարի հրատարակություններին հաջորդեցին տարբեր լեզուներով մի շարք հրատարակություններ ռուսերեն (1809թ., 1858թ., 1893թ.) ֆրանսերեն (1836թ., 1844թ., 1869թ., 1993թ.), իտալերեն (1841թ., 1850թ.) գերմաներեն (1869թ., 1881թ.) հունգարերեն (1892թ.), պարսկերեն (19922թ.):

Հինգերորդ դարի պատմիչ Եղիշեն իր “Վասն Վարդանա և հայոց պատերազմի” երկում պատմում է Սասaնյան Պարսկաստանի դեմ 451 թ. Հայերի մղած անձնուրաց պայքարի, հայրենի երկրի ազատության ու անկախության համար մարտնչելու նրա զավակների անկոտրում կամքի մասին: Երկի վերնագիրը կրում է հայկական հերոսական զորագնդերի անմահացած զորավար Վարդան Մամիկոնյանի անունը: “Վարդանաց պատմությունը” արժեքավոր տեղեկություններ է պարունակում զրադաշտական կրոնի և առհասարակ Պարսկաստանի քաղաքական կյանքի վերաբերյալ: Աշխատությունը հրատարակվել է մոտ 40 անգամ հայերեն և օտար լեզուներով անգլերեն (1830թ., 1926թ., 1952թ.), իտալերեն (1840թ.), ֆրանսերեն (1841թ., 1869թ.), ռուսերեն (1853թ., 1884թ., 1971թ.):

Մատենադարանում է պահվում 5-րդ դարի պատմիչ ու “Հայոց պատմության ” երկու ընդօրինակությունները: Պատմությունը ընդգրկում է 387-486 թթ. միջև ընկած ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների նկարագրությունը որտեղ արտացոլում են գտել նաև Պարսկաստանում, Բյուզանդական կայսրության սահմաններում, Վրաստանում, Աղվանքում և այլուր տեղի ունեցած պատմական անցուդարձերը: Դեպի Հայաստան և Փոքր Ասիա արաբների կատարած արշավանքների վերաբերյալ հավաստի աղբյուր է 8-րդ դարի պատմիչ Ղևոնդի երկը: Այստեղ հանդիպում են հայերի վրացիների, աղվանների, խազարների և մյուս կողմից արաբների միջև եղած փոխհարաբերություններին վերաբերող որոշ տեղեկություններ, որ այլ աղբյուրներից հայտնի չեն: Ղևոնդի Պատմությունը հետաքրքիր սկզբնաղբյուր է նաև արաբական բռնակալության դեմ մղված ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրման համար: Հայ պատմագրության մեջ առանձնակի տեղ ունի Մովսես Կաղանկատվացու անունով հայտնի “Պատմություն Աղվանաց” երկը: 7-ից 10-րդ դարերում տարբեր հեղինակների մասնակցությամբ ստեղծված այս Պատմությունը համաշխարհային գրականության մեջ միակն է, որ նվիրվածէ հատկապես Աղվանաց աշխարհի պատմությանը: 10-րդ դարի մյուս մատենագիրներից Հովհաննես Դրասխանակերտցու ու, Ուխտանեսի և Ստեփանոս Ասողիկի երկերում նույնպես հանդիպում ենք կարևոր տեղեկությունների ժամանակի քաղաքական հարաբերությունների և սոցիալական պայքարի մասին: 11-րդ դարի պատմիչ Արիստակես Լաստիվերտցին պատմել է սելջուկ թուրքերի և բյուզանդացիների արշավանքների մասին: Այս շրջանում է, որ սկսվում է հայերի գաղթը դեպի օտար հորիզոններ: Լաստիվերտցին նշել է նաև ներքին հակասությունները վաճառականների և հարուստ մարդկանց անազնվության, խաբեբայության, կաշառակերության. շահամոլության, իշխանների անմիաբանության մասին, որոնք և պատճաառ են դարձել երկրի ծանր վիճակի համար: 12-13 –րդ դարերում տեղի է ունենում քաղաքական կյանքի զգալի աշխուժացում: Հայաստանը դառնում է առևտրական ճանապարհների հանգուցակետ: Կիլիկիայում հիմնվում է հայկական իշխանություն, որը տևում է շուրջ երեք դար (մինչև 1375թ.): Այս ժամանակաշրջանը (12-13-րդ դարեր) հայ պատմագրության ամենաբեղուն շրջաններից մեկնէ, որը տվել է ավելի քան տասը խոշոր պատմիչներ ու ժամանակագիրներ Սամվել Անեցի, Մխիթար Անեցի, Մատթևոս Ուռհայեցի, Մխիթար Այրիվանեցի, Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի, Գրիգոր Ակներցի կամ Ականցի, Վահրամ Րաբունի, Սմբատ Սպարապետ (Գունդստաբլ), Հեթում պատմիչ, Ստեփանոս Օրբելյան և ուրիշներ: 14-16-րդ դարերը հայ պատմագրության ամենաամուլ դարերն են: Այս ժամանկաշրջանը տվել է ընդամենը մեկ նշանավոր պատմիչ Թովմա Մեծոփեցի (1376/9-1446), որը գրել է Լենկ Թեմուրի և նրա հաջորդների արշավանքների շրջանի Հայաստանի պատմությունը: Այս դարերի մանր ժամանակագիրների երկերից Մատենադարանում պահվում են Գրիգոր Խլափեցու Ծերենցի (1350-1425), Մովսես Արծկեցու, Առաքել Բաղիշեցու, Աբրահամ Անկկիվրացու, Սիմեոն Ապարանցու չափածո պատմությունները, Անդրեաս Եվդոկացու, Բարսեղ Արժիծեցու, Հովհաննես Ծարեցու և ուրիշների “Ժամանակագրություն”-ները, որոնք արժեքավոր տեղեկություններ են հաղորդում ժամանակի քաղաքական ու տնտեսական կյանքի մասին: !7-18րդ դարերը խիստ տարբերվում են նախորդ շրջանից: Նրանք հարուստ են ինչպես մանր այնպես և խոշոր պատմական գործերով: 17րդ դարի խոշոր պատմիչ Առաքել Դավրիճեցու (1669թ. ) “Հայոց պատմությունը” ընդգրկում է 1601-1662 թթ տեղի ունեցած դեպքերը Հայաստանում, Թուրքիայում, Իրանում, Ստամբուլի, Իսպահանի, Լվովի և այլ վայրերի հայկական գաղութներում: Այստղ մանրամասն ներկայացվում է Շահ Աբբաս թագավորի կողմից հայերի Պարսկաստան բռնի գաղթեցնելու պատմությունը: Մատենադարանում պահվում են նաև այդ շրջանի մյուս նշանավոր պատմիչների, ժամանակագիրների, ճանապարհորդների գործերը, որոնց թվում Զաքարիա Սարկավագի (ծնվ.1620), Երեմիա Չելեպիի (1637-1695), Կոստանդ Ջուղայեցու (17-րդ դար), Եսայի Հասան Ջալալյանի (1728թ.) և ուրիշների աշխատությունները, ինչպես և Հակոբ Շամախեցու (1763թ.), կաթողիկոս Սիմեոն Երևանցու (1780) և բազմաթիվ այլ մատենագիրների երկերը: Որոշակի պատմագրական արժեք են ներկայացնում նաև օտար պատմիչների աշխատությունների հայերեն թարգմանությունները, որոնց թվում են Հովսեփ Փլավիոսի, Եսեբիես Կեսարեցու, Սոկրատ Աքոլաստիկոսի, Միքայիլ Ասորու, Մարտիրոս Լեհացու, Գևորգ Ֆրանցեսի և ուրիշների պատմական գրվածքները: Սրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում 4-րդ դարի առաջին կեսի հույն պատմիչ Եղսեբիոս Կեսարեցու Ժամանակագրությունը (“Քրոնիկոն”), որի հունարեն բնագիրը անհետ կորել է , որը բանասիրությանը հայտնի դարձավ 1787 թվականին այմ Մատենադարանում պահվող թիվ 1904 ձեռագրի միջոցով: Հայկական պատմական մատենագրության ինքնուրույն և թարգմանական երկերի հետ միասին գիտական մեծ արժեք են ներկայացնում Մատենադարանում պահվող օտար լեզուներով գրված պատմագրական աշխատությունները:


Static Wikipedia (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

Static Wikipedia February 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu