Մարտիրոս Ղրիմեցի
From Wikipedia
ՄԱՐՏԻՐՈՍ ՂՐԻՄԵՑԻ, Մարտիրոս Կաֆացի (մոտ 1620, ք. Կաֆա(այժմ՝Թեոդոսիա)–1683, Եգիպտոս), հայ եկեղեցական–քաղաքական գործիչ, մատենագիր, տաղասաց։ Ծնողները՝ Գրիգոր և Խաթուն։ Սովորել է Կաֆայի Ս.Նշան վանքում, ապա տեղաոխվել Թոխաթ և աշակորտել տաղասաց Ստեփանոս քահանա Թոխաթեցուն։ Ուսումնառությունը շարունակել է Երուսաղեմի Ս.Հակոբյանց վանքում՝ Աստվածատուր Տարոնացու մոտ։ 1659-60-ին եղել է Կ.Պոլսի պատրիարքը, 1661-64–ին՝ Ղրիմի թեմի եպիսկոպոսը, 1680-83–ին՝ Երուսղեմի պատրիարքը։ Մ.Ղրիմեցին կարևոր դեռ է խաղացել Աղիազարյան–Հակոբյան պայքարում (1664-80)։ Եղիազար Ա.Այնթափցին փորձում էր ստեղծել Էջմիածին հակաթոռ կաթողիկոսություն, որի դեմ դութս եկավ Էջմիածնի կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայացին։ Ընդդիմադիր թևը, սակայն, փաստորեն ղեկավարում էր Մ.Ղրիմեցին, որին և հաջողվեց խանգսրել իրականացնելու միասնակամ կաթողիկոսության տրոհումը։ Մ.Ղրիմեցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն։ Նրա գրչին են պատկանում «Կարգ և թիւ թագաւորաց ազգիս Հայոց» (1672) չափածո ժամանակագրությունը, «Պատմութիւն Ղրիմի հայ գաղութի պատմության համար, «Ողբ Երեմիա մարգարէին...» (17դ. 70–ական թթ.) երկերը։ 1672–ին չափածոյի է վերածելՀայսմավուրթը, գրել է ներբողներ, թվերի մասինչափածո վիճաբանություն («Յաղաս թուոց») ևն։ Մ.Ղրիմեցուն բնորոշ է երգիծանքը։ Նա վերարթնացման շրջանի առաջին տաղերգուներից է, որ զավեշտին սոցիալական շեշտ է տվել։ Մ.Ղրիմեցու երգիծական ոտանավորների հերոսները ժամանակի եկեղեցական–քաղաքական գործիչներ են։