Ներքին այրման շարժիչներ
From Wikipedia
- Շոգեշարժիչն աշխատում է երկու փուլով, կրակը կաթսայի մեջ առաջացնում է գոլորշի, որր գլանի մեջ ընդարձակվելով՝ աշխատեցնում է
մեքենան: Մինչև 19-րդ դարի կեսերը մարդիկ փորձում էին ստեղծել փոքրածավալ և արդյունավետ շարժիչներ՝ վառելիքն այրելով հենց գլանի մեջ: Սակայն պիտանի վառելիք գտնելու, շարժիչի մեջ լցնելու և այրելու խնդիրները դեռևս լուծված չէին: Դա արեց գերմանացի ճարտարագետ Նիկոլաուս Օտտոն (1832-1891), որը 1861 թվականին ստեղծեց բենզինով աշխատող առաջին շարժիչր, իսկ 1876-ին՝ քառատակտ շարժիչը՝ ժամանակակից մեքենաների շարժիչների նախատիպը: Օտտոն վառելիքի և օդի խառնուրդը բոցավառելու համար օգտագործեց էլեկտրական կայծը: 1893 թվականին գերմանացի մեկ այլ ճարտարագետ՝ Ռուդոլֆ Դիզելը (1858-1913), ստեղծեց այնպիսի շարժիչ, որի մեջ խառնուրդը բռնկվում է սեղմվելով: Թեև դիզելային շարժիչր ծանր է, սակայն առավել հուսալի ու խնայողական է, քան բենզինային շարժիչը: Շարժիչների մեծ մասն աշխատում է քառատակտ շրջապտույտով, քառագլան շարժիչում յուրաքանչյուր պտույտի ընթացքում բոցավւսռումը կատարվում է երկու անգամ: Առավել սահուն շարժում ապահովելու համար գլաններից ամեն մեկն աշխատում է մյուսներին ոչ համաքայլ:
1. ՆԵՐԱՐԿՈՒՄ
Երբ ծնկաձև լիսեռը մխոցը ձգում է ներքև, բռնցքավոր լիսեռը բացում Է ներարկման կափույրը, և օդը զտիչով ներս Է լցվում: Վառելիքի ճշգրիտ չափավորված քանակությունն էլեկտրոնային վերահսկողությամբ ներարկվում Է օդի հոսքի մեջ:
2. ՍԵՂՄՈՒՄ
Ծնկաձև լիսեռի հաջորդ կիսապտույտի ժամանակ երկու կափույրն էլ փակ են: Մխոցր հրվում է վեր՝ սեղմելով վառելիքի և օդի խառնուրդը: Հենց որ մխոցը հասնում է վերին կետին, բռնկման համակարգը բարձր լարում է ստեղծում վառոցքամոմի վրա՝ առաջացնելով կայծ:
3. ԷՆԵՐԳԻԱ
Վառելիքի և օդի խառնուրդը կայծից բռնկվում է և պայթյունով այրվում, առաջացնելով ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Հենց այդ պահին ջերմային էներգիան փոխարկվում է մեխանիկական էներգիայի, մխոցըս հրվում է ներքև՝ պտտելով ծնկաձև լիսեռը:
4. ԱՐՏԱՆԵՏՈՒՄ
Արտանետման կափույրը բացվում է, և ծնկաձև լիսեռը շարժվում է ծանր թափանիվում պահեստավորված էներգիայով (իսկ բազմագլան շարժիչի դեպքում՝ նաև այլ գլանի ուժով) ու նորից մխոցը հրում վեր: Գլանն արտամղում է այրված գազերը: