Ջուր
From Wikipedia
- Ջրի մոլեկուլները միմյանց հետ կապվում են յուրօրինակ ձևով, և դրա շնորհիվ ջուրն արտասովոր հեղուկ է:
Այս կապի հետևանքներից մեկը ջրի անսովոր խտությունն է: Նյութերի մեծ մասը սառչելիս ավելի քիչ ծավալ է զբաղեցնում, այսինքն՝ խտանում է: Սակայն ջուրն ամենամեծ խտությունն ունի 4°C–ում: Դրանից ավելի ցածր ջերմաստիճաններում ջրի խտությունր նվազում է: 0°C-ում սառույցն ավելի փոքր խտություն ունի, քան նույն ջերմաստիճանում՝ ջուրը:Այդ է պատճառը, որ սառույցը չի սուզվում ջրում: Հսկայական քանակությամբ ջերմություն է պահանջվում, որպեսզի ջուրը հեղուկ վիճակից անցնի զազային վիճակի և պինդ վիճակից (սառույցից)՝ հեղուկի: Գլխավորապես ջրի այս արտասովոր հատկության շնորհիվ է, որ Երկրի վրա պահպանվում է համեմատաբար միատեսակ ջերմաստիճան: Ջուրն ունի նաև մեծ մակերևութային լարվածություն, որի շնորհիվ մթնոլորտում առաջանում են անձրևի կաթիլներ, և ջուրը կարողանում է շարժվել ապարների և հողի միջով: Ջուրը լուծիչ է. բազմաթիվ նյութեր համեմատաբար հեշտությամբ լուծվում են նրա մեջ: Ջրի այս հատկությունն ազդում է ապարների հողմահարման վրա ապարների կազմի մեջ մտնող որոշ քիմիական տարրեր հողմահարման ժամանակ անցնում են լուծույթի մեջ:
ՋՐԱՍԱՐԴ
- Երբ ջրասարդը հայտնվում է ջրի վրա, նրա ծանրությունը ոտքերին այնպես Է բաշխվում, որ ազդեցությունը չի գերազանցում ջրի մակերևութային լարվածության ուժին, այդ պատճառով նա չի սուզվում: Ջրի մակերևույթը ճկվում Է նրա ոտքերի շուրջը: Մակերևութային լարվածության շնորհիվ ջուրը թրջում Է իրերը: Երբ ջուրը շփվում Է ապարների կամ հողի հետ, շրջապատում Է դրանց մասնիկները կամ թելքերը՝ իր մակերևույթի մասնիկների փոխադարձ ձգողության շնորհիվ:
Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն: Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է: Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի: Երբ ջուրը սառեցվում է մինչև 4°C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4°C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը: Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը:
ԱՆՁՐԵՎԱԿԱԹԻԼՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
- Ջրի մակերևութային լարվածությունը՝ ծավալի շուրջ մակերևույթը կծկելու և «փաթաթելու» ունակությունն է, ինչի շնորհիվ նրա պարունակությունը մնում է միասնական: Ջրի կպչուն խոնավությունը նույնպես մակերևութային լարվածության արդյունք է: Մակերևութային այդ ուժը, որը ձգտում է ջրի մասնիկները պահել միասնական, բավարար է, որպեսզի այն ներծծվելով բարձրանա և թրջի իր մեջ ընկղմված սրբիչը կամ զտիչ թուղթը:
ԹԹՎԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ
- Մաքուր ջուրը ոչ թթվային է, ոչ հիմնային:Մաքուր կամ թորած ջրի մեջ ընկղմված ինդիկատորային թուղթը ցույց է տալիս, որ այն չեզոք է: Անձրևաջուրը միշտ
թթվային է, քանի որ պարունակում է ածխածնի երկօքսիդ: Մթնոլորտի միջով ընկնելու ընթացքում անձրևի կաթիլների մեջ օդից որոշ քանակությամբ ածխաթթու գազ է լուծվում: Դրա հետևանքով անձրևը վերածվում է թույլ թթվի: Այս փորձի ընթացքում ածխաթթու գազ ստացվում է՛ կալցիումի կարբոնատի կտորների վրա թթու ավելացնելով: Գազն անցկացվում է թորած ջրի միջով, որը, ինչպես ցույց է տալիս ինդիկատորային թուղթը, դառնում է թթու: Թթվային անձրևաջուրը հողմահարող գործոն է. այն, թեև դանդաղ, բայց կարող է քայքայել կրաքարը: