Ֆրենկ Ուիթլ
From Wikipedia
Ֆրենկ Ուիթլ (ծնվ. 1907)
Բրիտանացի օդաչու Ֆրենկ Ուիթլն ընդամենը 23 տարեկան էր, երբ արտոնագրեց ռեակտիվ շարժիչը։ Նա երիտասարդ օդաչու էր Արքայական օդային ուժերում և չէր արողանում համոզել վերադասներին, որ իր արտասովոր գաղափարն իրագործելի է։ Բայց Ուիթլը գիտեր, որ իր ժամանակի ինքնաթիռների շարժիչների հզորությունը սահմանափակ է և մեծ բարձրությունում նվազում է։ Ռեակտիվ շարժիչն խոստանում էր մեծ արագություն մեծ բարձրություններում, և 1936 թվականին Ուիթլը հիմնեց ընկերություն, որը զբաղվեց ռեակտիվ շարժիչի մշակմամբ։ 1944 թվականին ռեակտիվ շարժիչը կիրառվեց կործանիչ ինքնաթիռներում, սակայն արդեն ուշ էր, որպեսզի դա մեծ ազդեցություն ունենար Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ընթացքի վրա։