Iphone
From Wikipedia
- IPhone-ը ստեղծվել է Ամերիկյան Apple ընկերության կողմից: Այն իր մեջ ներառում է միանգամից 3 բան՝ բջջային հեռախոս,
գրպանի համակարգիչ եւ լայնէկրան աուդիոնվագարկիչ: Արտաքինից այն շատ նման է սովորական iPod-ի. Իրանի հաստությունը 11.6 մմ է, իսկ էկրանի տրամաչափը՝ 3.5 դյույմ: Էկրանը սենսորային է, այդ պատճառով iPhone-ը սահմանափակվում է ընդհամենը մեկ կոճակով (ստեղնաշարը բացակայում է): Ղեկավարման համար անհրաժեշտություն չկա օգտագործել ինչ-որ աքսեսուարներ (օրինակ՝ ստիլուս), բավական է միայն մատների հպումը: Պատենտավորված տեխնոլոգիան աչքի է ընկնում յուրահատուկ ճշգրտությամբ, մի քանի միաժամանակյա հպումներ ընդունելու հատկությամբ եւ էկրանի մակերեւույթին պատահական հպումների նկատմամբ բացարձակ անտարբերությամբ:
- Iphone-ն ունի ներդրված բարձրախոսներ, հարմարավետ ֆոտոալբոմ եւ ներդրված 2 մեգափիքսելանոց տեսախցիկ:
Զանգերի հետ ախշատելը նույնքան հարմար է, ինչքան սովորական հեռախոսների հետ: Համակարգչի հետ տվյալները սինխրոնիզացնելուց հետո, հեշտությամբ կարելի է գտնել անհրաժեշտ հեռախոսահամարը, զանգահարել, կազմակերպել կոնֆերենցիա, ստեղծել ձայնային եւ տեսահաղորդագրություններ: Նոր հեռախոսահամար ներմուծելու համար օգտագործողի տրամադրության տակ է շատ գեղեցիկ վիրտուալ թվային ստեղնաշարը: IPhone-ը ունի GSM, EDGE, Blutooth եւ Wi-Fi կապի տեսակներ: Այն նաեւ հարմարեցված է ինտերնետի հետ լիարժեք աշխատելու համար: Safari բրաուզերի շնորհիվ էկրանին ամբողջովին տեղավորվում են խոշոր ինտերնետային էջեր: Էլեկրոնային փոստի հետ աշխատանքը նույնպես շատ հեշտացված է, սակայն մաքսիմալ ճշտությունը նույնպես մեծ ուշադրության է արժանացած: Առաջին IPhone-ները արտադրվելու են 2007թ. հունիսին 4 եւ 8 գեգաբայթ հիշողությամբ, համապատասխանաբար 500 եւ 600 ԱՄՆ դոլար արժողությամբ, սակայն դա միայն ԱՄՆ-ում: Եվրոպա այն կհասնի միայն նույն թվականի վերջին: