Եղիշե
From Wikipedia
Եղիշե (400-480) հայ գրականության Ոսկե Դարի գրող-պատմիչ։
[խմբագրել] Կենսագրություն
Եղիշեն սկզբնական կրթությունը ստացել է հայրենիքում, ապա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կողմից մի խումբ այլ աշակերտների հետ 432-433 թթ. ուղարկվել է Ալեքսանդրիայի հռչակավոր համալսարան: Մի քանի տարի այնտեղ սովորելուց հետո 441-442 թթ. վերադարձել է Հայաստան՝ ստանալով վարդապետական աստիճան: Եղիշեն 451 թ. հայոց ազատագրական պայքարի՝ Ավարայրի հերոսամարտի ժամանակակիցն ու մասնակիցն է եղել: Հայտնի է, որ հայոց պատերազմից հետո Եղիշեն դարձել է մենակյաց և ճգնավոր՝ մեկուսանալով Մոկաց լեռներում: Մահացել է խոր ծերության հասակում:
[խմբագրել] Աշխատություններ
Եղիշեի ամենահայտնի ստեղծագործությունն է «Վասն Վարդանայ և հայոց պատերազմի», որի պատմական հիմք է ծառայել 5-րդ դարում հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայքարը Սասանյան Պարսկաստանի դեմ և առանձնապես 450-451 թվականներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած հերոսական ապստամբությունն ու Ավարայրի Ճակատամարտը։ «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» մատյանի շնորհիվ Եղիշեն իր հետևորդների կողմից կոչվել է «Ոսկեբերան»: Եղիշեի գիրքը սկզբնաղբյուր է դարձել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի համար: