Հայկական Բժշկական Ասոցիացիա
From Wikipedia
Հայկական Բժշկական Ասոցիացիան (ՀԲԱ) 2002թ. հիմնադրված բժիշկների, բժշկա-կենսաբանական գիտությունների և հանրային առողջության մասնագետների միություն է Հայաստանում: ՀԲԱ-ն անկախ, նյութական շահեր չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է աջակցել Հայաստանում հետդիպլոմային շարունակական կրթությանը, կազմակերպել բժշկական—բժշկակենսաբանական գիտական հետազոտություններ, նպաստել նորագույն բժշկական մոտեցումների և տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանում, պաշտպանել բժիշկների ու պացիենտների իրավունքներն ու շահերը:[1]