Հովհաննես Այվազովսկի
From Wikipedia
Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի, (Ռուսերեն` Иван Константинович Айвазовский), (Հուլիս 29, 1817 - Մայիս 5, 1900) Հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրութիւնում, առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը: Նա ծնվել է Թէոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ Հայ ընտանիքում: Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը, Հայերեն` "Հովհաննես Այվազյան" (Ռուսերեն՝ Ованес Айвазян). Նրա, որպես նկարչի տաղանդը իր համար ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում` դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի Ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով: Պարգևների արժանանլով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար, նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը: Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ: Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նրան արժանացրին Ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին: Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար, որոնք ներկայումս Թուրքական թանգարաններում են: Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապեց իր շան վզին, իսկ ապա տարավ և շպրտեց ծովը:
Երկարատև ստեղծագործական կյանք ապրելով, նա դարձաւ ժամանակի առաւել հայտնի Ռուսական նկարիչը: Նա թողել է 6000-ից աւելի ստեղծագործութիւն: Վախճանուեց 1900թ.: Իր հաջողակ ստեղծագործական գործունեութեան ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արուեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թէոդոսիա քաղաքում: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառուել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկեան դոլարով: Այս մեծ, հայազգի նկարչի միջազգային հեղինակութիւնը գնալով աճում է: Ասում են նա Ռուսաստանի առաւել նշանաւոր նկարիչն է: