Մկրտիչ Աճեմյան
From Wikipedia
ԱՃԵՄՅԱՆ Մկրտիչ (1838-1917), հայ բանաստեղծ։ Ծնվել է Կ.Պոլսում։ Սովորել է Մուրատ–Ռափայելյան վարժարանում։ 1858–ից մինչև կյանքի վերջը պաշտոնավարել է Կ.Պոլսի հեռագրատանը։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Ժպիտք և արտասունք») լույս է տեսել 1871–ին։ Աճեմյանի ստեղծագործությունների հիմնական էությունը բողոքն է սոցիալական անարդարությունների դեմ։ Սիրո և բնության երգերում բնության գեղեցկությունները հակադրել է մարդկանց ահավոր թշվառություններին («Ասուպներ», 1892)։ Աճեմյանի 1870-80–ական թթ. ռեալիզմի համար ծավալված պայքարի առաջամարտիկներից էր արևմտահայ իրականության մեջ։
Հայկական Սովետական Հանրագիտարան Երևան 1974