Մովսես Խորենացի
From Wikipedia
Մովսես Խորենացի (5րդ դար), Ոսկե Դարի գրող-պատմիչ, լայնատարած համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ պատմահայր։
[խմբագրել] Կենսագրություն
Նա ծնվել է հին Հայաստանի Տարոն գավառի Խորոնք գյուղում, սկզբում սովորել է Երենելի Մաշտոցի և Մեծն Սահակի մոտ իսկ հետո ուսումը շարունակել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Աշխարհ տեսած և գիտություն լույսով լցված 5-6 տարվա բացակայությունից, շուրջ 440 թվ. Մովսես Խորենացին վերադառնում է Հայաստան։ Սակայն այդ ժամանակ նրա ուսուցուչները, Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևն այլևս չկային։ Եվ Մովսես Խորենացին դառնացած սրտով ողբում է:
[խմբագրել] Աշխատություններ
Իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով, Մովսես Խորենացին գրում է «Հայոց պատմություն» աշխատությունը, որն ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5րդ դար ընկած պատմությունը, և իրենից ներկայացնում է հին հայկական առասպելների, կրապախտական սովորույթների և այլ ժողովրդների հետ հայերի կապերի մասին նյութերի ամենահարուստ աղբյուրը։