Ապրիլ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղապար:Ապրիլ2008 Ապրիլը տարվա չորրորդ ամիսն է։
[խմբագրել] Անվան պարզաբանում
Ապրիլ անվան ծագումը գալիս է լատիներենից՝ «բացվել» բառից։
Այդ ամսին բացվում են ծառերի բողբոջները։ Ապրիլին արևը, ձյունը և անձրևը փոփոխակի են։ «Օրական՝ յոթ եղանակ, ու չգիտես, թե որին հավատաս»։
Ապրիլ ամսվա անհուսալի և փոփոխական եղանակը հիմք է ծառայել նրա սկիզբը համարել ոչ բարերար։ Մարդիկ կատակի միջոցով ցանկացել են ապրիլյան «անհավատարմությունից» ազատվել և որոշել են կատակի միջոցով ազատվելու՝ ապրիլի մուտքը կատակ-խաբելով նշանավորվել։ Այդ պատճառով էլ ապրիլի մեկը համարում են խաբելու օր։
Ապրիլը համապատասխանում է հին հայկական տոմարի ահեկան ամսին։