Web Analytics


https://www.amazon.it/dp/B0CT9YL557

We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Դմիտրի Մենդելեև — Վիքիփեդիա

Դմիտրի Մենդելեև

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենդելեև Դմիտրի Իվանովիչ (1834-1907) — ռուս քիմիկոս բազմակողմ գիտնական, ուսուցիչ: 1869թ. բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը` բնագիտության հիմնական օրենքներից մեկը: Թողել է մոտ 500 տպագրական աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»` առաջին կառուցվածքային շարադրանքը անօրգանական քիմիայից: Դ. Ի. Մենդելեևը հանդիսանում է հեղինակ գիտության շատ բնագավառների հիմնային հետազոտությունների հեղինակ, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կաիքների հետ: Նա հիմք է դրել լուծույթների տեսությունը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը: 1865-1890թթ. եղել է Պետերբուրգյան համալսարանի պրոֆեսոր:

[խմբագրել] Կենսագրություն

1834, 8 փետրվարի - ծնվեց Սիբիրի Տոբոլսկ քաղաքում։ Նա ընտանիքի վերջին` 17-րդ երեխան էր։ Հայրն ամենաերևելիներից մեկն էր քաղաքում, որովհետև վարում էր Տոբոլսկի նահանգի` գիմնազիայի և ուսումնարանների տնօրենի պաշտոնը: Բայց Միտյայի ծնվելուց հետո նա ծանր հիվանդացավ, և կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր ուսերին: Ձեռներեց կինը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման մասին և ամեն գնով կրթության տվեց նրանց:

1841, 1 օգոստոսի - ընդունվում է Տոբոլսկի գիմնազիայի առաջին դասարանը: Միտյան իր զարգացմամբ ետ չէր մնում ավագ եղբորից, և, երբ նրան գիմնազիա տարան,որոշեցին նրա հետ ուղարկել նաև Միտյային: Հենց սկզբից Միտյան սկսեց հեշտ յուրացնել բնագիտական առարկաները, իսկ լատիներենի, ռուս գրականության դասերին մասնակցում էր մեծ տառապանքների գնով: Եվ, եթե հաջողությամբ փոխադրվում էր դասարանից-դասարան, միայն ի հաշիվ մաթեմատիկայի, ֆիզիկայի փայլուն իմացության:

9 օգոստոսի - ընդունվում է Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը: Եթե գիմնազիստ Մենդելեևի համար կային սիրած ու չսիրած առարկաներ, ապա ուսանող Մենդելեևը անհագ ծարավով էր լցված ընդհանրապես գիտելիքների նկատմամբ: Լինելով ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող, ժամանակ էր գտնում լինելու պատմաբանասիրական, կենսաբանական ֆակուլտետների դասախոսություններին: Այնուամենայնիվ, ինստիտուտում սովորելու տարիներն ուղեկցվեցին առողջական գնալով վատացող վիճակով: Բժիշկների կարծիքով նա տառապում էր թոքախտով և գտնվում էր անհույս վիճակում, որը հերքվեց հետագայում:

Մենդելեևի նկարը։ Հեղինակ՝ Իլյա Ռեպին։

1855, 20 հունիսի - ավարտում է գլխավոր մանկավարժական ինստիտուտը: Ավարտական քննություններին Մենդելեևը ներկայացավ ոչ թե իբրև սովորական մի ուսանող, այլ որպես իսկական հետազոտող: Ուսանողական տարիները ցույց տվեցին,որ նա կարողանում է «ընդգրկել ու միացնել գիտության տարբեր բնագավառները»: Իսկ քննությունից հետո նրա ուսուցիչ, ակադամիկոս Ֆրիցշեն խնդրագիր է ներկայացնում ինստիտուտի տնօրինությանը. « …երիտասարդը լիովին տիրապետում է քիմիական գիտության մինչև իսկ նորագույն ուղղությանը: Խոնարհաբար խնդրում եմ աջակցել, որպեսզի ծառայության նշանակելիս պարոն Մենդելեևին հնարավորություն տրվի կատարելագործվելու քիմիայի մեջ»:

1855, 14 նոյեմբերի - նշանակվում է ավագ ուսուցիչ Օդեսայում: Այստեղ ամեն ինչ կար գիտական առաջին քայլերն անող պատանու համար. լաբորատորիա, գրադարան, ժամանակ: Եվ ընդամենը վեց ամիս հետո պաշտպանեց տեսակարար ծավալներին նվիրված դիսերտացիան, ստանալով ֆիզիկայի և քիմիայի մագիստրոսի առաջին աստիճանը: Նրա ուսումնասիրությունները գիտական հիմքերի վրա դրեցին ապակու ստացման ողջ պրոցեսը:

1859,14 ապրիլի - երկու տարով մեկնում է արտասահմանյան գործուղման: Սկզբում Մենդելեևը եղավ եվրոպական տասը համալսարանական քաղաքներում,մինչև որ կանգ առավ գերմանական Հայդելբերգի վրա: Այստեղ ստեղծեց սարքավորումներով հարուստ լաբորատորիա և պրպտուն աշխանտանքով ժխտեց «հաստատուն գազերի» գոյությունը և ցույց տվեց, որ նրանք, ինչպես և բոլոր հեղուկներն ունեն այսօր գիտական աշխարհում ընդունված Մենդելեևյան «եռման բացարձակ ջերմաստիճանը»: Արտասահմանում Մենդելեևի հետ աշխատակցում էին գիտնականներ Բորոդինն ու Սեչենովը: Նրանց հետ Մենդելեևը քննարկման առարկա էր դարձրել նյութի մի միասնական չափ գտնելու անհրաժեշտությունը: Դրա համար Մենդելեևն սկսեց զբաղվել իրենց հատկություններով մոտ նյութերի փոխազդեցություններն ուսումնասիրելով, որը հետագայում հիմք հանդիսացավ քիմիական գիտության բնագավառում արված հեղաշրջման համար:

1861,14 փետրվարի - արտասահմանյան գործուղումից վերադառնում է Պետերբուրգ: Այստեղ ստանալով համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, գիտական լայն գործունեություն է ծավալում: Զբաղվում է հողերի պարարտացման, նավթարդյունաբերության հետ կապված մի շարք հարցերի ուսումնասիրություններով : Երեսունմեկ տարեկան հասակում պաշտպանում է ջրի հետ սպիրտի միացման մասին դոկտորական դիսերտացիան:

1869, 17 փետրվարի - տպագրության է ստորագրում պարբերական համակարգի առաջին ուրվագիրը: Մենդելեևի պարբերական աղյուսակը քիմիական նոր տարրերի հայտնաբերման միակ ու անփոխարինելի բանալին է: Գիտնականը նրա վրա աշխատել է շուրջ 40 տարի, մինչև որ վերջապես գտավ բոլոր միացությունների հիմնական նմանությունը` ատոմականությունը: Շուտով նա հրատարակեց այն նյութերի մանրամասն բնութագրերը, որոնք աշխարհում դեռ ոչ-ոք չէր տեսել: Սակայն աշխարհի տարբեր ծայրամասերում սկսեցին հայտնաբերվել նկարագրված հատկություններ ունեցող նյութերը`գալլիումը,սկանդիումը, ռադիումը և այլն, որոնք հաստատեցին աղյուսակի ճշմարտացիությունը:

1886 - երրորդ և չորրորդ ուղևորությունը Կովկաս, նավթարդյունաբերության ուսումնասիրությունների նպատակով: Այս ուղևորությունների և քրտնաջան հետազոտությունների արդյունքն են Մենդելեևի ներդրումները նավթամուղների, նավթատար նավերի, նավթի թորման կաթսաների ստեղծման գործում: Նույն ձևով արդյունավետ էին գիտնականի ուղևորությունները Դոնեցկի ավազան` քարածխի արդյունաբերության ուսումնասիրման նպատակով,Ուրալ և Սիբիր` մետաղագործական արդյունաբերությունն ուսումնասիրելու համար և այլն:

1893, 1 հուլիսի - նշանակվում է չափ ու կշիռների գլխավոր պալատի կառավարիչ: Խոշոր գործնական նշանակություն ունեն չափաբանության բնագավառում Մենդելեևի կատարած աշխատանքները: Նրա ջանքերով 1899 թ. Ռուսաստանում ներդրվեց չափման մետրական համակարգը: Ձեռնամուխ լինելով օդերևութաբանական հետազոտությունների, Մենդելեևն աշխատում է այնպիսի չափիչ սարքերի պատրաստման ուղղությամբ, որոնցով հնարավոր է դառնում ճշգրիտ չափումները` մթնոլորտի տարբեր կետերում, առանց օդաչուի բարձրացող օդապարիկներում:

1894, հունիս - Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների դոկտորի հանդիսավոր շնորհումը:

1905, 17 նոյեմբերի - ուղևորություն Լոնդոն`թագավորական ընկերության ամենաբարձր պարգևը` Կոպլեյի մեդալն ստանալու:

1907, 20 հունվարի - սրտի կաթվածից վախճանվեց Դ.Ի. Մենդելեևը։

[խմբագրել] Մենդելեևը որպես անձ

Հանրագիտակ այս մարդու ողջ գործունեության ետևում թաքնված է նրա անձնական կյանքը`իր բազում ալեկոծություններով:

Ահա թե ինչպես է նրան նկարագրում անգլիացի քիմիկոս Պրոֆեսոր Տորպեն.

«… Նրա բարձր ու պատկառազդու հասակը, գեղեցիկ գլուխը, թավ ու երկար մազերը, արտահայտիչ դիմագծերը, կոկորդային ձայնը, իմաստուն և ինքնատիպ խոսքը, խորաթափանցությունն ու հումորի զգացումը` այս ամենը բնորոշում էր նրան իբրև ուժեղ և արտասավոր անհատ, և նրա ներկայությունն անմիջապես զգացվում էր ցանկացած միջավայրում: Չնայած բնածին համեստությանը, նա մեծ ազդեցություն էր վայելում…»

Մենդելեևի որդին, Իվան Դմիտրևիչ Մենդելեևը, այսպես է բնութագրել իր հորը.

«Ես չեմ հիշում, որ նա, դյուրաբորբոք ու անզուսպ լինելով մեծահասակների նկատմամբ և լինելով ուժեղ մարդ, երբևէ ձայնը բարձրացներ մեզ վրա, կոպիտ խոսք ասեր: Նա միշտ հույսը դնում էր բացառապես մեր բանականության ու բարձր գիտակցության վրա, երբեք ոչինչ չէր պահանջում, չէր հրամայում, բայց մենք զգում էինք, թե ինչպես կվշտանար մեր թուլությունների համար և սա հորդորներից ու հրամաններից ավելի խիստ էր ազդում»:


[խմբագրել] Հայերեն գրականություն Մենդելեևի մասին

  • Սմիռնով Գ. ՄԵնդելեև.- Եր.: Հայաստան, 1986.-416 էջ: Գիրքն ապացույցն է այն բանի, որ ՄԵնդելեևի աշխատությունների միայն 10 տոկոսն է նվիրված քիմիային: Նրան ավելի շատ պետք է համարել երկրաֆիզիկոս, տեխնոլոգ, տնտեսագետ, չափագետ և այլն:
  • Դավթյան Ա. ՄԵծ դպրոցի հիմնադիրը.- Գիտ. և տեխնիկա, 1984, N2, էջ 41-47:
Static Wikipedia 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Sub-domains

CDRoms - Magnatune - Librivox - Liber Liber - Encyclopaedia Britannica - Project Gutenberg - Wikipedia 2008 - Wikipedia 2007 - Wikipedia 2006 -

Other Domains

https://www.classicistranieri.it - https://www.ebooksgratis.com - https://www.gutenbergaustralia.com - https://www.englishwikipedia.com - https://www.wikipediazim.com - https://www.wikisourcezim.com - https://www.projectgutenberg.net - https://www.projectgutenberg.es - https://www.radioascolto.com - https://www.debitoformtivo.it - https://www.wikipediaforschools.org - https://www.projectgutenbergzim.com