Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (Օգոստոսի 28, 1749 - Մարտի 22, 1822) գերմանացի մեծ արձակագիր:
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտում, հարուստ բուրժուական ընտանիքում։ Նրա պապը եղել է քաղաքագլուխ, հայրը՝ կայսերական բարձր պաշտոնյա, որն ուներ իրավաբանական դոկտորի աստիճան, հետաքրքրվում էր արվեստով, ժամանակի առաջավոր գաղափարներով։ Պատանի Յոհաննի կրթության ու դաստիարակության գործը անձանբ հոգացել է հայրը, հրավիրել է տեղի առաջավոր, գիտուն մանկավարժների։ Գյոթեն օժտված էր արտակարգ ընդունակություններով. արդեն պատանի հասակում հիանալի գիտեր մի քանի լեզուներ, փիլիսոփայություն, գրականության պատմություն, լրջորեն զբաղվում էր բնագիտության ուսումնասիրությամբ։
[խմբագրել] Կրթություն
1765 թվականին տասնվեցամյա Գյոթեն մտնում է Լայպցիգի համալսարանը, որտեղ նա հոր ցանկությամբ և ի հակառաակ իր նախընտրության ուսումնասիրում է իրավաբանություն։ Սակայն Գյոթեն շատ ավելի ոգևորությամբ հաճախում էր պոեզիայի դասընթացների։ Հետագայում, 1970 թվականին, նա անանուն անվան ներքո տպագրության է հանձնում իր առաջին բանաստեղծությունների շարքը։ Հայրենի քաղաքի քաղքենիական մթնոլորտից, միապաղաղ ու ավանդական բարքերից հետո Լայպցիգն իր մեծ թափով, միջազգային կապերով երիտասարդ Գյոթեի համար մի նոր միջավայր էր, որտեղ նրա կենսական փորձը հարստանում է նոր տպավորություններով։ Հիվանդության պատճառով նա ստիպված է լինում թողնել համալսարանը և վերադառնալ հայրենի քաղաք, որտեղ նա մնում է երկու տարի։
[խմբագրել] Գրական ազդեցություն
Ինչպես ամեն մի մեծ գրող, Գյոթեն ևս ոգևորվել է գրական որոշակի ավանդություններից, ունեցել է իր ուսուցիները։ Դրանց մեջ առաջին տեղը գրավում է Գոթհոլդ Էֆրաիմ Լեսինգը (1729-1781): Երկրորդ խոշոր գրողը, որը վճռական դեր է խաղացել Գյոթեի հայացքների ու ճաշակի ձևավորման պրոցեսում, Հերդերն է։ Վերջինս, ելնելով ռուսոյական ուսմունքից, գտնում էր, որ միայն ժողովրդական պոեզիային է հատուկ իսկական բնականությունը, արհեստականից զերծ անմիջականությունը և ազատությունը, քանզի պոեզիան ժողովրդի ոգու, նրա հավատալիքների ու ավանդությունների, նրա զգացմունքների ու բնավորության մարմնացումն է։