Զրադաշտ
From Wikipedia
(Ավեստայի լեզվով` Զարաթուշթրա) համարվում է զրադաշտականության հիմնադիրը, Գաթերի` Ավեստայի հնագույն մասերի հեղինակ: Զրադաշտի անձնավորության, կյանքի և գործունեության վերաբերյալ կան հակասական տեսակետներ: Պարսկական աղբյուրները Զրադաշտի ծննդավայրը համարել են Ռագան (Ռեյ), հունական և լատինական պատմիչները` Բակտրիան: Մովսես Խորենացին Զրադաշտին համարում է “…մոգ և նահապետ մարաց”: Ներկայում ընդունված տեսակետով Զրադաշտն ապրել է մ.թ.ա. 630-553 թթ. և քարոզել է Իրանի արևելյան նահանգներում (Խորեզմի, այժմյան Աֆղանստանի տարածքում): Գաթերի համաձայն Զրադաշտը 30 տարեկանում սկսել է նոր կրոնի քարոզումը, բայց հայրենիքում հաջողություն չի ունեցել և հարկադրված հեռացել է: Նրան հովանավորել է Վշտասպ թագավորը, որն իր մերձավորներով ընդունել և նպաստել է նոր կրոնի տարածմանը: