Մատենադարանի ձեռագրերը երաժշտության մասին
From Wikipedia
Հայ երաժշտությունը հազարավոր տարիների պատմություն ունի: Այն սկիզբ է առնում հեթանոսական շրջանում: Չորրոդ դարից սկսած զարգանում է նաև հոգևոր երաժշտությունը: Հայ գրերի գյուտից հետո (405թ.) և մայրենի լեզվով կատարվող եկեղեցական արարողությունների հետ միասին առաձանում է հոգևոր երաժշտության անհրաժեշտությունը: Մաշտոցն ու Սահակ Պարթևը (5-րդ դար) հայտնի են նաև երաժշտության բնագավառում կատարած գործեորվ: Մաշտոցը գրել է շարականներ: Խորենացու վկայությամբ դպրոցներում ընդունվում էին “լավ ձայն և երկար շունչ” ունեցող աշակերտներ, որոնք սովորում էին շարականներ երգել: 7-րդ դարում Բարսեղ Ճոնը հորինեց նոր շարականներ, որոնք նրա անունով հայտնի են որպես “Ճոնընտիր շարականներ”: 8-րդ դարում հռչակվեց նշանավոր երաժշտագետ Ստեփանոս Սյունեցին:
8-9-րդ դարերում ստեղծվում են երաժշտական ինքնատիպ նշաններ` խազեր, որոնց ընթերցման բանալին դեռ չի հայտնաբերված: Նրանցով են ձայնագրվել և երգվել Մաշտոցի (361-440) հորինած շարականները, Խոսրովդուխտի (8-րդ դար) Վահան Գողթեցուն նվրիվարծ շարականը, Գրիգոր Նարեկացու (951-1003) և Ներսես Շնորհալու (1102-1173) գողտրիկ գանձերն ու տաղերը: Խազագրության արվեստը հայ իրականության մեջ 8-9-րդ դարերից հետո անընդմեջ կատարելագործվել է մինչև 14-15-րդ դարերը: Իր ծաղկման շրջանում այն արտացոլել է հայ հոգևոր երգեցողության բարձր մակարդակը: Ավելի ուշ, 16-17-րդ դարերից այդ արվեստը աստիճանաբար մոռացության է տրվոլ:
Միջնադարում մեծ ուշադրություն դարձնելով խազերի ուսուցմանը` մշակվել է երաժշտական արվեստին վերաբերող տեսություն, որը կոչվել է մանրուսում: Ձեռագրերում պահպանվել են այդ բովանդակության զանազան բնագրեր որոնցից են օրինակ “Ձայների ներդաշնակության մասին”, “Ձայների մասին” և այլն: Մանրուսումը զարգացման բարձր մակարդակի է հասել Կլիկիայում (Արքակաղին, Դրազարկ, Սկևռա, Կարմիր վանք և այլն) Ներսես Շնորհալին իր Ընհանրականում մանրուսումը համարում է քահանայական կրթության առաջին առարկաներից մեկը: Խազագրված երգերի բազմակողմանիության և բազմատեսակության մասին գաղափար կազմելու համար բավական է նշել, որ ձեռագրերում (Մանրուսմուն, Ծարակնոց, Տաղարան, Գանձարան) հանդիպում են շարականների գլխավոր եղանակների և նրանց ստորաբաժանումների քառասուն և մյուս հոգևոր երգերի հարյուր հիսուներկու տարբեր եղանակների անուններ` չհաշված աշխարհիկ երգերը:
Ձեռագրերում բազմաթիվ տեղեկություններ կան նաև երաժշտական գործիքների վերաբերյալ : Այս տեսակետից առանձնապես արժեքավոր են մանրանկարչական ձեռագրերը, որոնց մեջ գտնում ենք հին և միջնադարյան Հայաստանում գործածված երաժշտական գործիքների (լարային, փողային, հարվածային) բազմաթիվ տեսակներ` սրինգ, փող, ջութակ, սազ, քամանչա, ջնար, ուդ, քանոն, քնար, տավիղ, վին, թմբուկ, լիտավր, դաֆ, նաղարա, դահրա, ծնծղան, չուշտա և այլն: Երաժշտական գործիքները պատկերված են գերազանցապես երաժիշտների հետ միասին: Կան ինչպես անհատ երաժիշտներ, այնպես և երաժշտախմբերի նկարներ, օրինակ, 14-րդ դարի մի ձեռգարում պատկերված է փողային և լարային գործիքների մի կվարտետ: