Գրաֆֆիտի
From Wikipedia
Գրաֆֆիտի "գրաֆֆիտո" լատիներեն նշանակում է “քերթել”, բնորոշվել է այս բառով մարդկային առաջին նկարչական քայլերը, այսինքն` մարդու նախնիների կողմից քարով քերթված պատկերները քարանձավների պատերին, որտեղ պատկերված եին որսի դրվագներ, կենդանիների և մարդկանց նկարներ և այլն: Այժմեական մշակույթում Գրաֆֆիտի անվանում են փողոցային պատերին արված պատկերները, հաճախ անվանելով նաև վանդալիստական ակտ, քանի-որ այդ կերպ արտահայտելով իրենց մտքերը, նկարիչները նաև խախտում են շինության ընդհանուր տեսքը, ինչևէ մարդկանց կարծիքները բազում է այս երիտասարդ մշակույթի վերաբերյալ: Իսկապես լինում են միանշանակ վանդալիստական ակտեր Գրաֆֆիտիի միջոցով, բայց և ստեղծվում են իսկապես հարգանքի արժանի արվեստի գործեր, որոնց հեղինակների յուրօրինակ աշխատանքը տեսնելով, դժվար է դասել նրանց վանդալիստների շարքերում: Գրաֆֆիտի նկարողներին անվանում են ռայթեռներ, անգլերեն writer, որը նշանակում է գրող, իսկ քանի որ գռաֆֆիտին հիմնականում լինում է ինչ-որ բառի տեսքով, ապա նկարչին էլ անվանում են գրող:
[խմբագրել] Ինչպես և որտեղ է ստեղծվել
Այսօրվա Գրաֆֆիտին ստեղծվել է 1960-ականներին Միացյալ Նահանգներում, իսկզբանէ այն ունեցել է բավականին մռայլ իմաստ: Փողոցային հանցագործ միավորումները, գրելով սեփական միավորման անունը պատերին, նշել են այն բոլոր տարածքները, որտեղ ըստ իրենց դրված օրենքների պետք է գործեն իրենք, այդ կերպ պայմանավորվածություն ստեղծելով ուրիշ միավորումների հետ համատեղ “քաղաքի բաժանման” համար: Իհարկե այս առանձնահատման ձևը նաև օգնել է օրինապահ ուժերին, իրենց ի դեմս հանցագործների պայքարի մեջ և Գրաֆֆիտին դարձել է ոչ օգտակար ձև նշվելու հանցագործների համար, այն հետզհետե դարձել է ավելի վանդալիզմի նման երևույթ, իսկ իր զարգացման ընթացքում նաև ստանալով նոր որակ և երիտասարդության կողմից ուրիշ տեսակետից նայվելով դարձել է տեխնիկապես բարդ և նույնիսկ կոմերցիոն արժեք ունեցող նկարչական ուղղություն: Գրաֆֆիտին թերևս չի համարվում պրոֆեսսիոնալ նկարչական ոճ, բայց մեծ համբավ ունի երիտասարդության և ինչու չէ նաև հասուն մարդկանց շրջանակներում, այդ պատճառով բավարարվում է ինքնազարգացմամբ, որն իսկապես աշխատում է ազատամտության և էնտուզիազմի հաշվին: Այսօր գրաֆֆիտին ոչ միայն նկարչական նշանակություն ունի, այլ նաև իմաստավոր, քանի որ երիտասարդությունը շատ հաճախ պատերին նկարված պատկերների և բառերի միջոցով անդրադառնում է իրեն հուզող հարցերին, օրինակ 2004թ-ին նկատվել են բազում նկարազարդված պատեր ամբողջ աշխարհում նկարված Իրաքյան պատերազմի թեմատիկայով:
[խմբագրել] Գրաֆֆիտիի ոճերը
Գրաֆֆիտին, չնայած իր բավականին նոր ուղղություն լինելու հանգամանքին, ունի մի շարք ոճեր. Դրանք են` Բաբլ սթայլ (Bubble style), Սթրիթ սթայլ (Street style), Քերեքթր (Character), Էֆեքս (FX):
===Բաբլ սթայլ=== (Bubble style)– Bubble` նշանակում է փուչիկ, style` ոճ, այսինքն փուչիկային ոճ, երևի արդեն պարզ է թէ ինչպիսին կլինի այս ոճի տեսքը: Գրաֆֆիտիի այս ձևը տեխնիկապես ամենահեշտն է և համբավ ունի սկսնակ նկարողների` ռայթեռների մոտ, այն իր նկարչական մոտեցումով ավելի նման է մուլտիպլիկացիոն ֆոնտի, ինչու ֆոնտի, քանի որ Բաբլ ստայլով նկարվում են միայն բառեր:
===Սթրիթ սթայլ=== (Street style) – այսինքն փողոցային ոճ: Այս ոճը համեմատաբար ավելի տեխնիկապես բարդ է և համարվում է ամենասիրված ոճը, այն նաև ամենատարածվածն է: Այս ոճով նկարվում են միայն բառեր, որոնք հաճախ այնքան խճճված են պատկերվում, որ միայն հեղինակն է ի վիճակի կարդալ: Հիմնականում պետք էլ չէ հասկանալ պատին գրվածը, քանի որ հեղինակը ամենայն հավանականությամբ սեփական մականունն է գրում, այդպես է ընդունված այս ոճում, քանի որ շեշտը դրված է ոչ թէ բառի իմաստի վրա, այլ նրա գեղարվեստական հարստության, գույնի և ֆորմայի գեղեցկության վրա: Չնայած նրան որ այս գռաֆֆիտիները անհասկանալի են կարդացողի համար, հաճախ հանդիպում են այնպիսի նմուշներ, որոնց նայողը երկար չի կարողանում պոկ գալ:
===Քերեքթըր=== (Character) – այսինքն կերպար: Այս ոճին հավատարիմ նկարիչները պատկերում են մարդկային դիմանկարներ, կամ կենդանիների, մի խոսքով ամեն ինչ կապված կերպարվեստի հետ, հաճախ հանդիպում են պատեր հայտնի մարդկանց դիմանկարներով, օրինակ քսաներորդ դարի վերջին շատ մոդայիկ էր 2Pac-ի և Չիգեվառայի դիմանկարները, որոնք ասես տպվում էին մեկը մյուսի հետևից:
===Էֆեքս=== (FX) – FX-ը դա effects անգլերեն բառի սլենգային գրվածքն է, գտնելով որ այդ բառը գրել այնպես ինչպես այն հնչում է ավելի մոտ է Գրաֆֆիտիի կոնցեպտին այն այդպես էլ գրում են, հայտնի է այս ոճը նաև Մյուրալիզմ անվանումով, որն օգտագործվում է հիմնականում Եվրոպայում, քանի-որ շատերի կարծիքով այն սկիզբ է առել Ֆրանսիայում: Այս ոճը տեխնիկապես և իր բնույթով ամենադժվարն է, քանզի այստեղ պահանջվում է արդեն տարիների փորձ և գեղարվեստական բացառիկ որակ: ԱՄՆ-ում և Եվրոպայում այս ուղղությունը մեծ համբավ ունի սրճարանների, ակումբների և նույնիսկ գրասենյակների ձևավորման ասպարեզում և վարձատրվում է մեծ գումարներով: Լինում են դեպքեր, երբ նաև վաճառվում են կտավի վրա, ինչպես կվաճառվեր գեղանկարը, դա խոսում է որակի և բարդ մասնագիտական աշխատանքի մասին: Աշխարհում շատ քիչ գրաֆֆիտիի մասնագետներ կան, որոնք նկարում են այս ոճով, հիմնականում նրանց տարիքն անցնում է երեսունը, իսկ սկսել են նրանք տասնչորս-տասնհինգ տարեկանից, ինչը խոսում է փորձի մասին: Այս ոճից է սկիզբ առել ավտոաերոգրաֆիան, որը նման ոճի նկարչություն է միայն մեքենաների վրա:
Գրաֆֆիտիի ժամանակակից արքաներից են` Loomit, Daim, Codeak և այլոք: Հայստանում նույնպես կան ռայթեռներ, նրանցից են` Van, Ray, Toxic և այլոք: