Web Analytics


https://www.amazon.it/dp/B0CT9YL557

We support WINRAR [What is this] - [Download .exe file(s) for Windows]

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
SITEMAP
Audiobooks by Valerio Di Stefano: Single Download - Complete Download [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Alphabetical Download  [TAR] [WIM] [ZIP] [RAR] - Download Instructions

Make a donation: IBAN: IT36M0708677020000000008016 - BIC/SWIFT:  ICRAITRRU60 - VALERIO DI STEFANO or
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Հայաստան — Վիքիփեդիա

Հայաստան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի դրոշը Հայաստանի զինանշանը
Դրոշը Զինանշանը
Նշանաբան՝
Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ[անհրաժեշտ է վավերացնել]
Ազգային հիմն՝
Մեր Հայրենիք
Հայաստանի դիրքը
Մայրաքաղաք Երևան
40°16′N, 44°34′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզու(ներ) Հայերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
 -  Նախագահ Ռոբերտ Քոչարյան
 -  Վարչապետ Սերժ Սարգսյան
Անկախություն Սկսած ԽՍՀՄ-ից 
 -  Հայտարարված Օգոստոս 23 1990 
 -  Հաստատված Սեպտեմբեր 21 1991 
Տարածք
 -  Ընդհանուր 29,800 կմ² (141րդ)
11,506 մղոն² 
 -  Ջրային (%) 4.7
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 3,219,400 (136րդ)
 -  2001 մարդահամարը 3,002,594 
 -  Խտություն 101 /կմ² (98րդ)
262 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $14.17 բիլիոն (127րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $4,270 (115րդ)
Ջինի (2003) 33.8 (միջակ
ՄԶՀ (2004) 0.768 (միջակ) (80րդ)
Դրամական միավոր Դրամ (AMD)
Ժամային գոտի UTC (UTC+4)
 -  Ամռանը (DST) DST (UTC+5)
Ինտերնետ .am
Հեռախոսային կոդ +374

Հայաստանի Հանրապետությունը պետություն է Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին, Հարավային Կովկասում։ 1991 թվականի Սեպտեմբերի 21-ին անցկացվեց համաժողովրդական անկախության հանրաքվե։ Հայաստանի բնակչության 99%-ը «Այո» ասաց անկախությանը և հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց «Անկախության մասին հռչակագիր» և հռչակեց Հայաստանի Հանրապետության (ՀՀ) անկախությունը։ Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես ազգային տոն։ ՀՀ պետական լեզուն Հայերենն է իսկ գիրը 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայկական գիրը։ ՀՀ պետական կրոնը Քրիստոնեություն է, Հայ Առաքելական եկեղեցին՝ 301 թվականից։ Հայաստանը առաջին, Քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունած երկիրն է։ ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համաժողովրդական հանրաքվեով։

Բովանդակություն

[խմբագրել] Աշխարհագրություն

Հարևան երկրները. հյուսիսում՝ Վրաստանի, արևելքում՝ Ադրբեջանի, հարավում՝ Իրանի, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջանի և արևմուտքում՝ Թուրքիայի հետ։

Նա նաև լեռնային երկիր է՝ 90%-ը ծովի մակարդակից բարձր է 1.000 մետր։ Ամենաբարձր լեռը Արագածն է (4.090 մ)։ Ամենամեծ լիճը Սևանն է՝ 1.417 քառ. կմ։


Արևելյան Հայաստանի պատկերը՝ նկարահանուած ՆԱՍԱ-ի (ԱՄՆ) արբանյակից։
Արևելյան Հայաստանի պատկերը՝ նկարահանուած ՆԱՍԱ-ի (ԱՄՆ) արբանյակից։

Հայաստանի մեծ քաղաքները.

  1. Երևան 1.093.499
  2. Գյումրի 148.383
  3. Վանաձոր 101.099
  4. Հրազդան 42,000
  5. Էջմիածին 35,500
  6. Արտաշատ 33,100
  7. Աբովյան 32,800
  8. Կապան 32,200
  9. Արմավիր 29,900
  10. Աշտարակ 21,800
  11. Գորիս 20.000

[խմբագրել] Օգտակար հանածոները

Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի։

[խմբագրել] Բնակչություն

Հայաստանի բնակչությունը 3,219,400 (հուլիսի 1, 2006 թ.)։ Հայերը կազմում են ազգաբնակչության 96 տոկոսը։ Բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ էն։ Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն։

[խմբագրել] Քաղաքականություն

Հայաստանը իր քաղաքական կարգով կիսանախագահական ներկայացչական ժողովրդավարական հանրապետություն է։

[խմբագրել] Տոները և հիշատակի օրերը

[խմբագրել] Արցախյան ազատագրական պատերազմ

Արցախի հերոսական հայությունը 1988-1994 թթ. ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց Բաքվի դեմ, նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և վաղնջական հայկական Արցախ մարզը վերադարձնել Հայաստանի կազմի մէջ։ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը զինված ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, սակայն չկարողացավ ճնշել հայերի ազատ ապրելու կամքը։ Արդյունքում Արցախը 1991 թ. սեպտեմբեր 2-ին հռչակեց իրեն անկախ Հանրապետություն և ճնշեց ադրբեջանական շրջակա կրակակետերը։ Ներկայումս Ադրբեջանը կորցրել է Արցախը և հարակից հին հայկական տարածքները։

[խմբագրել] Պատմություն

Հայերի պատմությունը սկսվում է Քրիստոսից մի քանի հազար տարի առաջ՝ հնդևրոպական մյուս ժողովուրդների պատմության հետ միասին, երբ սկսվեց նախահայրենիքից տարբեր ժողովուրդների նախնիների վերաբնակեցումը աշխարհի տարբեր մասեր։ Նախահայրենիքների մասին կան մի քանի վարկածներ։ Ըստ վերջին վարկածի՝ նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհում և Իրանական սարահարթի հյուսիսում (հեղ.՝ Վ. Իվանով, Թ. Գամկրելիձե «Հնդևրոպացիները և հնդևրոպական լեզուն», Թբիլիսի, 1984 թ., ռուսերեն)։ Մի քանի հազար տարի առաջ գերմանացիների, կելտերի, թոխարների, սլավոնների և այլ հնդևրոպական ժողովուրդների նախնիները հեռացան նշված տարածքներից։ Ամենաքիչը տեղաշարժվեցին հայերի, իրանցիների, խեթերի նախնիները։

Հնդևրոպական ժողովուրդների բաժանման գործընթացը սկսվել է խեթերի բաժանումից։ Ամենավերջում այս տարածքում ապրել են հույների, հնդիրանցիների և հայերի նախնիները, դրա պատճառով հայերենին մոտ են հնդևրոպական բարբառներից հունարենը, հետո՝ հնդիրանական լեզուները։ Հայկական պետականություն եղել է Ուրարտուից շատ առաջ։ Աքքադական արքա Սարգոնի մ.թ.ա. 24-րդ դարի արձանագրությունում նշվում է «Արմանում» երկրի անունը։ Նրա թոռ Նարամ Սինը նույնպես նշում է «Արմանում» երկրի անունը ցուցակի 11-րդ տեղում։ Մ.թ.ա. 15-րդ դարերում Եգիպտոսի Թաթմոս 3-րդի արձանագրությունում նշվում է «Էրմէնին»։ Մ.թ.ա. 13-15 դարերում խեթական արձանագրությունում նշվում է «Հայասա»-ն։

Մ.թ.ա. 14-12 և 9-6 դարերում ասորական արձանագրությունում նշվում է Նաիրի և Ուրարտու (Արարատ) երկիրը։

Մեծ Հայքի թագավորությունը II-VII դարերում

[խմբագրել] Հայոց թագավորներ

  • 301 թ. Տրդատ երրորդը հռչակում է Քրիստոնեությունը Մեծ Հայքի պետական կրոն (առաջինը աշխարհում)
  • 387 թ. Հայաստանը բաժանվում է Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։
  • 405 թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է Հայոց Այբուբենը։
  • 1915 թ․, Օսմանյան կայսրությունը իրականացրեց Հայոց Ցեղասպանությունը 1.5 միլիոն հայեր մահացան։
  • 1918 թ. Հայաստանի առաջին Հանրապետություն անկախությունը կունենա, 1918 թվականի մայիսի 28-ին 600 տարվա ընդմիջումից հետո։ Սարդարապատ, որ բանաստեղծը իրավամբ գրել է. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»։
  • 1920 թ. սովետական միութեան կը մտնե։

Հայաստանը և Ադրբեջանը անկախութենեն վերջ կը պատերազմեն Արցախի համար, որտեղ շատ հայեր կապրին։ 1994-ին մայիսին, զինադադար կորոշվի, երբ հայերը արդեն Լեռնային Ղարաբաղ և ուրիշ 7 շրջան գրավեցին։ Այսօր Լեռնային Ղարաբաղ կառավարություն կազմել է, բայց մինչև այսօր էլ համաձայնություն չգտնվեցավ երկու քաղաքներուն մէչ։

[խմբագրել] Մարզեր

  1. Արագածոտն
  2. Արարատ
  3. Արմավիր
  4. Գեղարքունիք
  5. Կոտայք
  6. Լոռի
  7. Շիրակ
  8. Սյունիք
  9. Տավուշ
  10. Վայոց ձոր
  11. Երևան

[խմբագրել] Հայ պետական գործիչներ

  • Տիգրան Երվանդյան, Հայաստանի Արքայ, Պարսից Կիւրոս Մեծ Արքայի դաշնակիցը
  • Արտաշես Ա Բարի, Մեծ Հայքի Արքայ
  • Տիգրան Մեծ, Արքայից Արքայ
  • Արշակ Երկրորդ, Արքայ Հայոց Մեծաց
  • Պապ Թագավոր, Որդի Արշակի
  • Թեոդորոս Ռշտունի, Իշխանաց իշխան Հայոց
  • Աշոտ Ա, Բագրատունի, Հայոց Արքա
  • Աշոտ Բ Բագրատունի, Հայոց Արքայ
  • Թորոս Լևոնի, Կիլիկեան Հայաստանի Իշխան
  • Մլեհ Ռուբինյան, Կիլիկեան Հայաստանի Իշխան
  • Լևոն Ա, Ռուբինյան, Մեծագործ, Հայոց Արքայ, Կիլիկիա
  • Կոստանդին Գունդստաբլ, Կիլիկեան Հայաստանի սպարապետ
  • Օշին Պայլ, Կիլիկեան Հայաստանի պետական գործիչ
  • Հեթում Ա, Կիլիկեան Հայաստանի Արքայ
  • Հեթում Բ, Կիլիկեան Հայաստանի Արքայ
  • Դավիթ Բեկ, Հայոց իշխան և սպարապետ, Սիւնիք,
  • Մխիթար Սպարապետ, զօրահրամանատար Սիւնիք աշխարհի,
  • Գարեգին Նժդեհ, Սպարապետ Լեռնահայաստանի
  • Արամ Մանուկյան, 1-ին անկախ ՀՀ-ի ստեծող և ներքին գործոց նախարար
  • Հովհաննես Քաջազնունի, 1-ին անկախ ՀՀ-ի 1-ին վարչապետ
  • Համօ Օհանջանյան, 1-ին անկախ ՀՀ-ի 3-րդ վարչապետ
  • Ալեքսանդր Խատիսյան, 1-ին անկախ ՀՀ-ի 2-րդ վարչապետ
  • Սիմոն Վրացյան, 1-ին անկախ ՀՀ-ի 4-րդ՝ վերջին վարչապետ
  • Դրաստամատ Կանայան, Դրո, 1-ին անկախ ՀՀ-ի ռազմական նախարար
  • Ռուբեն Տէր-Մինասյան, 1-ին անկախ ՀՀ-ի ռազմական նախարար
  • Ալեքսանդր Մյասնիկյան, Խորհրդային Հայաստանի 1-ին "նախագահ"
  • Լևոն Տեր-Պետրոսյան, 2-րդ անկախ ՀՀ 1-ին նախագահ
  • Ռոբերտ Քոչարյան, 2-րդ անկախ ՀՀ 2-րդ նախագահ
  • Վազգեն Սարգսյան, 2-րդ անկախ ՀՀ սպարապետ և վարչապետ
  • Սերժ Սարգսյան, 2-րդ անկախ ՀՀ սպարապետ
  • Անդրանիկ Մարգարյան, 2-րդ անկախ ՀՀ վարչապետ

[խմբագրել] Հայ ռազմական գործիչներ

  • Յովհաննէս Բաղրամեան, ԽՍՀՄ մարշալ
  • Անդրանիկ Օզանեան
  • Գարեգին Նժդեհ
  • Դրո
  • Տէր-Ղուկասով, Ռուսաց կայսրութեան զօրավար,
  • Լորիս-Մելիքով, Ռուսաց կայսրութեան զօրավար
  • Լազար Սերեբրյակով, Ռուսաց կայսրութեան ծովակալ
  • Համազասպ Բաբաջանեան, խորհրդային զրահատանկային զօրքերի գլխաւոր մարշալ
  • Յովհաննէս Իսակով, ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի ծովակալ
  • Արմենակ Խանփերեանց-Խուդեակով, ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի գլխավոր մարշալ
  • Փոլ Իգնատոսեան, ԱՄՆ-ի ռազմածովային նախարար, ԱՄՆ-ի պաշտպանութեան փոխնախարար

[խմբագրել] Պատմագիտություն

Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմութեան ուսումնասիրութեան համար կարևոր սկզբնաղբիւրներ են հայ պատմիչների աշխատութիւնները։ Հայ պատմագրութեան անդրանիկ երկը, «Վարք Մաշտոցի» գրվել է 5-րդ դարի 40-ականներին, որը մեզ հասել է 13-14-րդ դարերում կատարված ընդօրինակութեամբ։ Մաշտոցի աշակերտ Կորյունի գրած այս երկում նկարագրվում է Մաշտոցի կյանքն ու գործունեությունը, տրվում է հայկական, վրացական և աղվանից գրերի ստեղծման պատմությունը (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1841), ֆրանսերեն (1869), անգլերեն (1952), ռուսերեն (1962))։

Ագաթանգեղոսի (5-րդ դար) պատմութեան մեջ տրուած է Հայաստանում հեթանոսական կրօնի դէմ մղված պայքարի և 301 թվականին քրիստոնեութիւնը որպէս պետական կրօնի ճանաչման պատմությունը, քրիստոնեութեան սկզբնական շրջանի պատմութեան ուսումնասիրման համար այս կարևոր սկզբնաղբիւրը զանազան խմբագրութիւններով յայտնի է եղել մի շարք հին լեզուներով (խմբագրութիւններից մի քանիսը և հայերեն բնագիրը նոր ժամանակներում թարգմանուել են իտալերեն (1843), շուեդերէն (1860) ֆրանսերեն (1867), անգլերեն (1976) և այլ լեզուներով)։ Ագաթանգեղոսի ժամանակակից Փավստոս Բուզանդի աշխատութիւնն ընդգրկում է 330-387 թթ. պատմական ժամանակաշրջանը և արտացոլում է Հայաստանի հասարակական–քաղաքական պատմութիւնը։ Այստեղ կարևոր տեղեկութիւններ կան հայ-հռոմէական և հայ-պարսկական հարաբերութիւնների մասին, ինչպէս և ուշագրավ տուեալներ Այսրկովկասի ժողովուրդների պատմութեան վերաբերեալ (աշխատութիւնը թարգմանուել է գերմաներէն (1879), ֆրանսերէն (1867), ռուսերէն(1953))։ Մովսես Խորենացին (5-րդ դար) իր «Հայոց պատմութեան» մէջ առաջին անգամ ժամանակագրական կարգով տալիս է հայ ժողովրդի պատմութիւնը սկսած առասպելական ժամանակներից մինչև հինգերորդ դարը։ Մովսէս Խորենացին սերունդների կողմից իրաւամբ Պատմահայր անունն է ստացել։ Մատենադարանում պահւում են նրա «Հայոց պատմութեան» 31 ձեռագիր և մի քանի պատառիկ, որոնցից հնագոյնը իններորդ դարից է։ Հայաստանի պատմութիւնը գրելիս Խորենացին ձեռքի տակ ունեցել է յոյն, ասորի հեղինակների երկեր, որոնցից քաղուածքներ է բերում և որոնցից մի քանիսը աշխարհին յայտնի են դարձել միայն Խորենացու գրքի միջոցով։ «Հայոց պատմութեան» համար աղբիւր են հանդիասցել նաև հայկական բանահյուսութիւնը և ուրիշ ժողովուրդների աւանդական անցեալն ուսումնասիրելու համար։ Բավական է ասել, որ իրանական բանահիւսութեան հանրայայտ հերոս Ռոստամի անուան ամենավաղ գրանցումը (ավելի վաղ, քան իրանական գրանցումները) պատկանում է Մովսէս Խորենացուն։ Ֆիրդուսուց մոտ 500 տարի առաջ Խորենացին գրանցել է Բիւրասպի Աժդահակի առասպելը։

Համաշխարհային նշանակութիւն ունեցող այս երկն արդէն ավելի քան երկու դար է ուսումնասիրվում է նաև օտար պատմաբանների և բանասէրների կողմից։ 1736 թ. այն թարգմանվել է լատիներեն և հայերեն բնագրի հետ միասին լույս է տեսել Լոնդոնում։ Իսկ մինչ այդ նրա համառօտ բովանդակութիւնը շվեդ գիտնական Հենրիխ Բենները (1669-1732) տպագրել է Ստոկհոլմում։ 18-րդ դարի հրատարակութիւններին յաջորդեցին տարբեր լեզուներով մի շարք հրատարակութիւններ՝ ռուսերեն (1809 թ., 1858 թ., 1893 թ.) ֆրանսերեն (1836 թ., 1844 թ., 1869 թ., 1993 թ.), իտալերեն (1841 թ., 1850 թ.) գերմաներեն (1869 թ., 1881 թ.) հունգարերեն (1892 թ.), պարսկերեն (1992 թ.)։

Հինգերորդ դարի պատմիչ Եղիշէն իր «Վասն Վարդանայ և հայոց պատերազմի» երկում պատմում է Սասանեան Պարսկաստանի դեմ 451 թ. Հայերի մղած անձնուրաց պայքարի, հայրենի երկրի ազատութեան ու անկախութեան համար մարտնչելու նրա զավակների անկոտրում կամքի մասին։ Երկի վերնագիրը կրում է հայկական հերոսական զօրագնդերի անմահացած զորավար Վարդան Մամիկոնեանի անունը։ «Վարդանանց պատմութիւնը» արժէքավոր տեղեկութիւններ է պարունակում զրադաշտական կրօնի և առհասարակ Պարսկաստանի քաղաքական կեանքի վերաբերեալ։ Աշխատութիւնը հրատարակուել է մօտ 40 անգամ հայերեն և օտար լեզուներով՝ անգլերէն (1830թ., 1926թ., 1952թ.), իտալերէն (1840թ.), ֆրանսերէն (1841թ., 1869թ.), ռուսերէն (1853թ., 1884թ., 1971թ.)։

Մատենադարանում են պահվում 5-րդ դարի պատմիչ ու «Հայոց պատմութեան» երկու ընդօրինակութիւնները։ Պատմութիւնն ընդգրկում է 387-486 թթ. միջև ընկած ժամանակաշրջանի պատմական իրադարձութիւնների նկարագրութիւնը որտեղ արտացոլում են գտել նաև Պարսկաստանում, Բիւզանդական կայսրութեան սահմաններում, Վրաստանում, Աղուանքում և այլուր տեղի ունեցած պատմական անցուդարձերը։ Դէպի Հայաստան և Փոքր Ասիա արաբների կատարած արշաւանքների վերաբերեալ հաւաստի աղբիւր է 8-րդ դարի պատմիչ Ղևոնդի երկը։ Այստեղ հանդիպում են հայերի, վրացիների, աղուանների, խազարների և միւս կողմից արաբների միջև եղած փոխհարաբերութիւններին վերաբերող որոշ տեղեկութիւններ, որ այլ աղբիւրներից յայտնի չեն։ Ղևոնդի Պատմութիւնը հետաքրքիր սկզբնաղբիւր է նաև արաբական բռնակալութեան դէմ մղուած ազատագրական պայքարի պատմութեան ուսումնասիրման համար։ Հայ պատմագրութեան մէջ առանձնակի տեղ ունի Մովսէս Կաղանկատուացու անունով յայտնի “Պատմութիւն Աղուանից” երկը։ 7-ից 10-րդ դարերում տարբեր հեղինակների մասնակցութեամբ ստեղծուած այս Պատմութիւնը համաշխարհային գրականութեան մէջ միակն է, որ նուիրված է յատկապէս Աղուանից աշխարհի պատմութեանը /"Աղուանից աշխարհ" ասելով հիմնականում հասկացուել է "Հայոց Արևելից կողմանք"-ը/։ 10-րդ դարի միւս մատենագիրներից Յովհաննես Դրասխանակերտցու ու, Ուխտանէսի և Ստեփանոս Ասողիկի երկերում նույնպես հանդիպում ենք կարևոր տեղեկությունների ժամանակի քաղաքական հարաբերութիւնների և սոցիալական պայքարի մասին։ 11-րդ դարի պատմիչ Արիստակէս Լաստիվերտցին պատմել է սելջուկ թուրքերի և բիւզանդացիների արշաւանքների մասին։ Այս շրջանում է, որ սկսւում է հայերի գաղթը դեպի օտար հորիզոններ։ Լաստիվերտցին նշել է նաև ներքին հակասութիւնները վաճառականների և հարուստ մարդկանց անազնւութեան, խաբեբայութեան, կաշառակերութեան, շահամոլութեան, իշխանների անմիաբանութեան մասին, որոնք և պատճաառ են դարձել երկրի ծանր վիճակի համար։ 12-13–րդ դարերում տեղի է ունենում քաղաքային կեանքի զգալի աշխուժացում։ Հայաստանը դառնում է առևտրական ճանապարհների հանգուցակետ։ Կիլիկիայում հիմնւում է հայկական իշխանութիւն, որը գոյատևում է շուրջ երէք դար (մինչև 1375թ.)։ Այս ժամանակաշրջանը (12-13-րդ դարեր) հայ պատմագրութեան ամենաբեղուն շրջաններից մեկն է, որը տուել է աւելի քան տասը խոշոր պատմիչներ ու ժամանակագիրներ Սամուել Անեցի, Մխիթար Անեցի, Մատթևոս Ուռհայեցի, Մխիթար Այրիվանեցի, Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի, Գրիգոր Ակներցի կամ Ականցի, Վահրամ Րաբունի, Սմբատ Սպարապետ (Գունդստաբլ), Հեթում պատմիչ, Ստեփանոս Օրբելեան և ուրիշներ։ 14-16-րդ դարերը հայ պատմագրութեան ամենաամուլ դարերն են։ Այս ժամանկաշրջանը տուել է ընդամէնը մեկ նշանաւոր պատմիչ Թովմա Մեծոփեցի (1376/9-1446), որը գրել է Լենկ Թեմուրի և նրա յաջորդների արշաւանքների շրջանի Հայաստանի պատմութիւնը։ Այս դարերի մանր ժամանակագիրների երկերից Մատենադարանում պահւում են Գրիգոր Խլաթեցու Ծերենցի (1350-1425), Մովսէս Արծկեցու, Առաքել Բաղիշեցու, Աբրահամ Անկիւրացու, Սիմեոն Ապարանցու չափածոյ պատմութիւնները, Անդրէաս Եվդոկացու, Բարսեղ Արճիշեցու, Յովհաննես Ծարեցու և ուրիշների “Ժամանակագրութիւն”-ները, որոնք արժէքաւոր տեղեկութիւններ են հաղորդում ժամանակի քաղաքական ու տնտեսական կեանքի մասին։ 17-18-րդ դարերը խիստ տարբերւում են նախորդ շրջանից։ Նրանք հարուստ են ինչպես մանր այնպէս և խոշոր պատմական գործերով։ 17-րդ դարի խոշոր պատմիչ Առաքել Դավրիժեցու (1669թ. ) “Հայոց պատմութիւնն” ընդգրկում է 1601-1662թթ. տեղի ունեցած դէպքերը Հայաստանում, Թուրքիայում, Իրանում, Ստամբուլի, Իսպահանի, Լվովի և այլ վայրերի հայկական գաղութներում։ Այստեղ մանրամասն ներկայացւում է պարսից Շահ Աբբաս Ա թագավորի կողմից հայերի Պարսկաստան բռնի գաղթեցնելու պատմութիւնը։ Մատենադարանում պահւում են նաև այդ շրջանի միւս նշանաւոր պատմիչների, ժամանակագիրների, ճանապարհորդների գործերը, որոնց թվում Զաքարիա Սարկաւագի (ծնւ.1620), Երեմիա Չելեպիի (1637-1695), Կոստանդին Ջուղայեցու (17-րդ դար), Եսայի Հասան Ջալալեանի (1728թ.) և ուրիշների աշխատութիւնները, ինչպէս և Յակոբ Շամախեցու (1763թ.), կաթողիկոս Սիմէոն Երևանցու (1780թ.) և բազմաթիվ այլ մատենագիրների երկերը։ Որոշակի պատմագրական արժէք են ներկայացնում նաև օտար պատմիչների աշխատութիւնների հայերեն թարգմանությունները, որոնց թվում են Յովսեփ Փլավիոսի, Եսեբիոս Կեսարեցու, Սոկրատ Աքոլաստիկոսի, Միքայէլ Ասորու, Մարտիրոս Լեհացու, Գևորգ Ֆրանցեսի և ուրիշների պատմական գրվածքները։ Սրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրաւում 4-րդ դարի առաջին կէսի յոյն պատմիչ Եւսեբիոս Կեսարացու Ժամանակագրութիւնը (“Քրոնիկոն”), որի յունարեն բնագիրն անհետ կորել է, որը բանասիրութեանը յայտնի դարձաւ 1787 թուականին, այժմ Մատենադարանում պահուող թիւ 1904 ձեռագրի միջոցով։ Հայկական պատմական մատենագրութեան ինքնուրոյն և թարգմանական երկերի հետ միասին գիտական մեծ արժէք են ներկայացնում Մատենադարանում պահուող օտար լեզուներով գրուած պատմագրական աշխատութիւնները։

[խմբագրել] Ֆոտոսրահ

[խմբագրել] Հայ պատմիչներ

  • Ղևոնդ
  • Մովսէս Կաղանկատուացի
  • Յովհաննէս Դրասխանակերտցի
  • Թովմա Արծրունի
  • Ուխտանէս
  • Ստեփանոս Ասողիկ
  • Արիստակէս Լաստիվերտցի
  • Սամուել Անեցի
  • Մխիթար Անեցի
  • Մատթևոս Ուռհայեցի
  • Մխիթար Այրիվանեցի
  • Վարդան Արևելցի
  • Կիրակոս Գանձակեց
  • Գրիգոր Ակներցի
  • Վահրամ Րաբունի
  • Սմբատ Սպարապետ
  • Հեթում պատմիչ
  • Ստեփանոս Օրբելեան
  • Թովմա Մեծոփեցի
  • Գրիգոր Խլաթեցու Ծերենց
  • Մովսէս Արծկեցի
  • Առաքել Բաղիշեցի
  • Աբրահամ Անկիւրացի
  • Սիմէոն Ապարանցի
  • Անդրեաս Եվդոկացի
  • Բարսեղ Արճիշեցի
  • Յովհաննես Ծարեցի
  • Առաքել Դավրիժեցի
  • Զաքարիա Սարկաւագ
  • Երեմիա Չելեպի
  • Կոստանդին Ջուղայեցի
  • Եսայի Հասան Ջալալեան
  • Յակոբ Շամախեցի
  • Մարտիրոս Լեհացի

[խմբագրել] Հայաստանի և Հայերի մասին գրած համաշխարհային պատմագրության նշանավոր ներկայացուցիչներ

  • Հերոդոտոս
  • Պլուտարքոս
  • Ստրաբոն
  • Պտղոմէոս
  • Յովսեփ Փլավիոս
  • Եսեբիես Կեսարեցու
  • Սոկրատ Սքոլաստիկոս
  • Միքայէլ Ասորի
  • Գևորգ Ֆրանցես

[խմբագրել] Գրականութիւն

[խմբագրել] Արվեստ

[խմբագրել] Երաժշտութիւն

[խմբագրել] Կերպարուեստ

[խմբագրել] Հայ դերասաններ

[խմբագրել] Առաջարկվում է ընթերցել նաև

ԱՊՀ-ի դրոշը Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) ԱՊՀ-ի դրոշը
Ադրբեջան | Բելառուս | Հայաստան | Ղազախստան | Ղրղզստան | Մոլդովա | Ուկրաինա | Ուզբեկիստան | Ռուսաստան | Վրաստան | Տաջիկիստան
Դիտող Անդամ՝ Թուրքմենիստան
Այլ լեզուներով
Static Wikipedia 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Sub-domains

CDRoms - Magnatune - Librivox - Liber Liber - Encyclopaedia Britannica - Project Gutenberg - Wikipedia 2008 - Wikipedia 2007 - Wikipedia 2006 -

Other Domains

https://www.classicistranieri.it - https://www.ebooksgratis.com - https://www.gutenbergaustralia.com - https://www.englishwikipedia.com - https://www.wikipediazim.com - https://www.wikisourcezim.com - https://www.projectgutenberg.net - https://www.projectgutenberg.es - https://www.radioascolto.com - https://www.debitoformtivo.it - https://www.wikipediaforschools.org - https://www.projectgutenbergzim.com