Մոշովցե
From Wikipedia
Մոշովցեն (Mošovce) - Սլովակիայում.
Contents |
[խմբագրել] Պատմությունը
Մոշովցեն հանդիսանում է Տուրիեց շրջանի ամենամեծ գյուղաքաղաքներից մեկը: Բազմաթիվ պահպանված պատմական կառույցներն են վկայում նրա 770-ամյա գոյության մասին: Առաջին գրավոր հիշատակումները նրա մասին կարելի է գտնել Օնդրեյ 2-րդ արքայի 1233թ. նվիրատվության փաստաթղթում:
Սկզբնական շրջանում Մոշովցեն բաղկացած է լինում 2` Մախյուխ ավանից, որը զբաղեցնում էր այսօրվա Ստարի Ռադ տարածքը, և Տեռա Մոյս ավանից` այսօր Վիդրմոխի տարածքում: Վերջինիսով է հենց պայմանավորված նրա ներկայիս անվանումը, որը նշանակում է Մոյշի երկիր, որը մեզ ստիպում է հավատալ, թե ժամանակին գյուղաքաղաքը պատկանել է ոմն պրն. Մոյշին, որը Վոյտեխ կամ թե Մոյմիր անունների նման, հավանաբար, Մոյտեխ սլավոնական անվան հապավումն է:
Իր պատմության ընթացքում գյուղաքաղաքի անվանումը կրել է շատ փոփոխություններ` սկսած Մոշովիխ. այնուհետև Մոսոց, Մոշովեց, վիլա ռեգիա Մայես ալիո նոմինե Մոշովիխ, օպիդիում Մայուս սուե Մոսոց, Մոսոց օլիմ Մայուս, վերջացրած ներկայիս Մոշովցե անվանմամբ:
Մոշովցեի վաղեմի առանձին մաս նախկին Խորնուկով բնակավայրի անվանումը պահպանվել է ներկայիս Չեռնակով անունով:
Սկզբնական շրջանում Մոշովցեն զարգանում էր որպես թագավորական բնակավայր `իր անկախ փաստաբանությամբ, իսկ 14-րդ դարի կեսից` որպես Բլատնիցա թագավորանիստ ամրոցին ենթակա արտոնյալ քաղաք:
1527թ.-ին ընկնելով Ռևայանների ընտանիքի ձեռքը` Մոշովցեն գրեթե 400 տարով զրկվում է իր ձեռք բերած արտոնություններից:
Անցյալում լինելով Տուրիեց շրջանի կարևոր արհեստավորության կենտրոն` քաղաքում հաշվվում էին մոտ 15 համքարություններ, որոնցից երկուսինը` կոշկակարինն ու կաշվեգործինը ամենաերկարը պահպանվեցին;
Ներկայումս Մոշովցեն կարելի բնութագրել որպես կարևոր տուրիստական շրջան` բազմաթիվ պատմամշակութային տեսարժան վայրերով:
[խմբագրել] Տեսարժան վայրերը
Ամենակարկառուն հուշարձաններից մեկը 18-րդ դարի 2-րդ կեսից պահպանված ռոկոկո-դասական ոճի Կալվածատիրոջ տունն է ` իր ընդարձակ Անգլիական զբոսայգով: Քաղաքի մյուս տեսարժան վայրերից են`Յան Կոլլարի ծննդավայրը, վերակառուցված նեոգոթական Կաթոլիկ եկեղեցին` իր անգին զոհասեղանով, 1784թ.-ին կառուցված Լութերական եկեղեցին, ինչպես նաև նախկինում դամբարան և ներկայումս Արհեստավորական իրերի թանգարանը: 1800թ.-ից ի վեր գործում է տաղավար, եւ Art-Nouveau ոճի ջերմոցը:
[խմբագրել] Բնությունը
Իսկապես եզակի է Մոշովցեի շրջակայքը: Պատմական ծառուղիների և անտառների համալիրը ստեղծում են էստետիկ և տպավորիչ մի տեսարան` հանդիսանալով Մեծ Ֆատրա լեռների անտառաշատ տեսարանի բնական շարունակությունը: Այս լեռնաշղթան էլ հենց պատկանում է Սլովակիայի ամենագայթակղիչ տեսարանների թվին: Անիրական գեղեցկության և աննկարագրելի ձևերի կրաքարն ու դոլոմիտը, ինչպես նաև Բլատնիցկա և Գադերսկա հովիտների վեհաշունչ բնությունը ստիպում է մարկանց ողջ աշխարհից գոնե մեկ անգամ այցելել այն:
[խմբագրել] Մշակույթը և ավանդույթները
Մոշովցեն ծնունդ է տվել մի շարք գովասանքի արժանի դեմքերի: Նրանցից ամենահայտնիներն են երգահան Ֆրիցո Կաֆենդան (1883-1963), գրող Աննա Լացկևա-Զոռան(1899-1988), գրական քննադատ, պատմաբան և բանաստեղծ Շտեֆան Կռչմերին(1892-1955), թատերագիր Յուր Տեսակ Մոսովսկին և վերջապես Միլոսլավ Շմիդտը` Սլովակիայում սիրողական հրշեջ ծառայության հիմնադիրը:
Այնուամենայնիվ, Մոշովցեում ծնված աեմանահայտնի անձնավորությունը սլավոնական մեծ բանաստեղծ, փիլիսոփա և լութերական քարոզիչ Յան Կոլլարն է (1793-1852), որի «Փառքի աղջիկը» բանաստեղծական աշխատությունը մեծ ազդեցություն ունեցավ առնվազն 2 ժողովուրդների գրականաության հետագա զարգացման վրա: Նրա այս աշխարհահռչակ աշխատությունը, թարգմանվելով տարբեր թե սլավոնական և թե ոչ սլավոնական լեզուների, հիմքն ու դրդապատճառը հանդիսացավ ներկայիս հայրենասիրության և ազգային ակտիվիստների զարգացման գործընթացում: