Հովհաննես Պողոս II
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Պողոս II (Մայիսի 18, 1920 Վադովիցե, Լեհաստան — Ապրիլի 2, 2005 Վատիկան) 264-րդ Հռոմի Պապն էր։ Ի ծնե տրված, աշխարհիկ անունն է՝ Կարոլ Յուզեֆ Վոյտըլա։ Նա գահին է նստել Հոկտեմբերի 16, 1978 թ. և որպես Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գլուխ և Վատիկանի միապետ մնացել մինչև իր մահը:
Հովհանես Պողոս II առաջին ազգությամբ ոչ իտալացին էր 1520 թ. հետո։ Նրան հաջորդեց գերմանացի Բենետիկտ XVI։
Իր կառավարման վաղ շրջանում նա աչքի էր ընկնում իր վառ հակա-կոմունիստական դիրքորոշմամբ։ Շատերը համարում են նրան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կոմունիզմի տապալման գործում մեծ լումա ներդրած մարդկանցից մեկը։ Ավելի ուշ շրջանում նա ակտիվորեն հանդես էր գալիս պատերազմների, ֆաշիզմի, դիկտատուրաի, անսանձ կապիտալիզմի, մատերիալիզմի, աբորտների, կոնտրացեպցիայի, ռելյատիվիզմի և այսպես կոչված «մահվան մշակույթի» դեմ։
Նա այն ընդամենը 4 մարդկանցից մեկն է, որը մտել է «Թայմսի 100-ակի» մեջ և 20-րդ դարում, և մեկ տարի 21-րդ դարում։