Արիստոտել
From Wikipedia
Արիստոտել (հունարեն՝ Αριστοτέλης Արիստոտելես, 384 մ.թ.ա. - Մարտ 7, 322 մ.թ.ա.) - հնադարյան հույն փիլիսոփա, Պլատոնի աշակերտ և Ալեքսանդր Մակեդոնացու դասատու։ Նա գրել է այնպիսի զանազան թեմաների մասին ինչպիսին են՝ ֆիզիկա, պոեզիա, կենսաբանություն, կենդանաբանություն, տրամաբանություն, և այլն։ Արիստոտելը Սոկրատեսի և Պլատոնի հետ միասին կազմում են հնադարյան հունական ազդեցիկ փիլիսոփաների եռյակը։