Ջորջ Բայրոն
From Wikipedia
Ջորջ Բայրոնը (անգլերեն` George Gordon Byron, 6th Baron Byron), 22 հունվար 1788 - 19 ապրիլ 1824, 19-րդ դարի բրիտանացի բանաստեղծ է, ռոմանտիցիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը: Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային Դոն Ժուան պոեմը: Բայրոնը առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանվել են մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան: Բայրոնի ստեղծագործությունները բարձր են գնահատել այնպիսի հայ գրողներ, ինչպիսիք են Ղևոնդ Ալիշանը, Հովհաննես Թումանյանը և այլոք: