Հայերեն
From Wikipedia
Հայերեն | |
---|---|
Երկրներ՝ | Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Լիբանան, Սիրիա և այլուր սփյուռքում |
Պաշտոնական կարգավիճակ՝ | Հայաստան, Լեռնային Ղարաբաղ |
Լեզվակիրների ընդհանուր թիվը՝ | 7-9 մլն. |
Դասակարգում | |
Կատեգորիա: | Եվրասիայի լեզուներ |
Հնդեվրոպական ընտանիք
|
|
Գրերի համակարգ: | Հայերենի այբուբեն |
Լեզվի կոդեր | |
ԳՕՍՏ 7.75–97: | арм 055 |
ISO 639-1: | hy |
ISO 639-2: | arm/hye |
ISO/DIS 639-3: | hye |
Այցելեք նաև՝ գունային կոդեր, Աշխարհի լեզուներ |
Հայերենը Հնդեվրոպական լեզուների ընտանիքի նույնանուն խմբի լեզու է։ Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լեզու։ Օգտագործվում է նաև Վրաստանում (հիմնականում Ջավախքում), Ռուսաստանում (հիմնականում Հարավային Ֆեդերալ Շրջանում), ԱՄՆ-ում և այլ պետությունների սփյուռքահայ համայնքներում։ Հայերեն լեզվակիրների քանակը ըստ տարբեր աղբյուրների կազմում է 7-9 միլիոն մարդ։
Contents |
[խմբագրել] Ընդհանուր տեղեկություններ
Հայերենը համարվում է Փրյուգիերեն լեզվին մերձավոր լեզու։ Շատ գիտնականների կողմից հունարենը համարվում է հայերենին ամենամոտիկ կենդանի լեզուն։
[խմբագրել] Քերականական առանձնահատկություններ
Հայերենը նման է այլ հնդեվրոպական լեզուներին իր կառուցվածքով, սակայն հնչյուններով և քերականական առանձնահատկություններով պարունակում է նմանություններ աշխարհագրությամբ մոտիկ Կովկասի շրջանի լեզուներին։
[խմբագրել] Հնչյունաբանություն
- Տես նաև՝ Հնչյունաբանություն
Հայերենն ունի վեց ձայնավոր մեկ կիսաձայն և երեսուն բաղաձայն հնչյուններ։
[խմբագրել] Ձևաբանություն
- Տես նաև՝ Ձևաբանություն և Խոսքի մասեր
Հայերենը զուրկ է քերականական սեռից, և նույնիսկ դերանուններն են անսեռ։
Հայերենի գոյականը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի և յոթ հոլով` ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական։ Արդի հայերենի որոշ մասնագետներ միացնում են հայցական հոլովը ուղղական հոլովին, իսկ տրականը՝ սեռականին, այսպիսով հանգելով հայերենի հինգ հոլովի։ Գոյականն ունի հաև հոլովումներ՝ արտաքին, ներքին, ինչպես նաև այլաձև հոլվումներ:
Բայը հայերենում ունի ընդարձակ խոնարհման համակարգ։ Կան բայի երկու հիմնական կարգ՝ դեմքի (առաջին, երկրորդ և երրորդ), որին լրացուցիչ կերպով միանում է թվի կարգը (եզակի և բազմակի) և սեռի (ներգործական, կրավորական և չեզոք), որոնցից յուրաքանչյուրը խոնարհվում է ըստ կերպի (անկատար, կատարյալ, վաղակատար ու նաև գործողության կրկնեությունը, բազմակիությունը, տևականությունը և այլն ցույց տվող ձևերը), ժամանակի (անցյալ, ներկա և ապառնի) և եղանակի (սահմանական, հարկադրական, հրամայական, ըղձական, ենթադրական, պոտենցիալ, պայմանական և այլն)։
[խմբագրել] Կետադրություն
- Տես նաև՝ Կետադրություն
Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան, որոնք են. տրոհության՝ վերջակետը (։), միջակետը (.), ստորակետը (,) և բութը (՝), առոգանության՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) և բացականչական նշանը (՜) ու բացահայտության՝ չակերտները («»), փակագծերը ((), օգտագործվում են նաև {}, []), կախման կետերը (...), բազմակետը (....), միության գծիկը (-), անջատման գիծը (―), ենթամնան (֊) և ապաթարցը (՚)։ Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեսքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատվի նշանը (՟), որն օգտագործվում է հապավումներ նշելու համար, մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //), քնայմացման նշանը (”), աստղանիշը (*) և այլն։
[խմբագրել] Զարգացման պատմություն
Հայերենը անցել է զարգացման երեք փուլով՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար։
[խմբագրել] Գրերի պատմություն
Հայերենի այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 4րդ դարի վերջում - 5րդ դարի սկզբում։
[խմբագրել] Բարբառներ
Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելահայերեն և Արևմտահայերեն, որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու Արևմտահայերենի հիմնական տարբերությունը կայանում է որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ։
[խմբագրել] Հայերենը համակարգչային դարում
ARMSII, յունիկոդ
[խմբագրել] Աղբյուրներ
[խմբագրել] Այցելեք նաև
- Հնդեվրոպական լեզուներ
- Աշխարհի լեզուներ
- Հայոց գրեր
- Մեսրոպ Մաշտոց
- Հայերենի քերականություն
- Մատենադարանի ձեռագրերը քերականության մասին
- Հայերենի բարբառներ
- Հայ միջնադարյան քերականներ
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Ուսումնական
- Հայերենի դասեր
- Սովորե՛նք Հայերեն
- Free online resources for learners
- Ethnologue report on Armenian
- The Armenian alphabet
- List of online Armenian-related resources
- Արևելահայերեն Աստվածաշունչ